ՎԱՅ ՆՐԱՆ, ՈՎ ԳԻԳԱՆՏՆԵՐԻ ԱՅՍ ԿՌՎՈՒՄ ՈՏԱՏԱԿ ԿԸՆԿՆԻ

Արխիվ 12-16

ՎԱՅ ՆՐԱՆ, ՈՎ ԳԻԳԱՆՏՆԵՐԻ ԱՅՍ ԿՌՎՈՒՄ ՈՏԱՏԱԿ ԿԸՆԿՆԻ




 

Օրինակ՝ Ստոկհոլմի ոստիկանության հատուկ օպերատիվ խմբի ղեկավարը նախօրեին խոստովանեց, որ այս օրերին տեղի ունեցած «We Are Sthlm»-ին փառատոնի ընթացքում տեղի են ունեցել տասնյակ սեռական ոտնձգություններ եւ բռնաբարությունների փորձեր ¥այդ թվում՝ նաեւ 10-12 տարեկան աղջնակների նկատմամբ¤, որոնք ոստիկանությունը փորձել է «ավելորդ» հրապարակայնացումից հեռու պահել: Մինչեւիսկ շրջանառության մեջ մտավ գաղափար, թե իսլամիստները ոչ մի մեղք էլ չունեն. այդ եվրոպացի կանայք են, որ իրենց «բաց» տեսքով նրանց դրդել են սեռական ոտնձգությունների:

 

 

Միգուցե, այս մեծ սկանդալը կարողանային հանդարտեցնել, բայց կա նման փաստ: Պաշտոնական տվյալներով Գերմանիա են հասել մոտ մեկ միլիոնի չափ ներգաղթյալներ: Մինչդեռ նույն երկրի տնտեսական զարգացման հարցերով նախարար Գերդ Մյուլլերն օրերս խոստովանեց` ներկայում  8-10 մլն մարդ բռնել է Եվրոպայի ճանապարհը: Տիկին Մերկելը, ճիշտ է, դեռ համառորեն խոսում է եվրոպական սահմանները բաց պահելու սկզբունքի մասին, բայց այն, որ այդ 8-10 միլիոնը գումարվելով արդեն ներգաղթած եւ հնուց Եվրոպայում հաստատված եւ ակտիվորեն բազմացող իսլամական տարրին՝ ջարդուփշուր կանի ամեն մի սկզբունք, արդեն եվրոպական հասարակությունների խորքերում էլ են պարզ գիտակցում: Արդյունքում՝ այն հակաիսլամական շարժումը, որը մասնավորապես Գերմանիայում նաեւ հակակառավարական բնույթ է ստացել, վերջին օրերին մտել է ավտոմեքենաներ եւ խանութներ ջարդուփշուր անելու փուլ, որից հետո շատ փորձագետներ ամենահավանականն են համարում նաեւ գործող լիդերների գլուխները ջարդելու փուլը: Եվ դա արդեն առաջիկա ամիսների խնդիր է, քանի որ հակառակ դեպքում, եթե տարաբնույթ մերկելները Եվրոպա թողնեն այն 8-10 միլիոն ներգաղթյալին եւս, ապա կարող է տեղի ունենալ վատթարագույնը: Այսինքն, եթե ներկայումս եվրոպական առանցքային երկրներում դեռ լուծում են տեսնում ազգայնականության մեջ, ապա իսլամական տարրի 8-10 միլիոնանոց ուժեղացման դեպքում Եվրոպային կմնա գոյատեւելու համար դիմել ազգայնամոլությանը. չմոռանանք Բրեյվիկի օրինակը: Իսկ դրանից մինչեւ նոր Հիտլեր կես քայլ է: Միգուցե հենց սա՞ է գլոբալ անտեսանելի ծրագիրը. ի վերջո անցած դարում ֆաշիզմն էլ հենց այնպես օդից ի հայտ չեկավ: Բայց ամեն դեպքում մեկ բան հաստատ է. Եվրոպան իր ներկայիս կոնչիտայական տեսքով չի մնա: Կա՛մ իսլամականացում, կա՛մ, որ ամենահավանականն է՝ ազգային պետությունների վերակենդանացում, կա՛մ էլ՝ ֆաշիզմի ինչ-որ տարատեսակով միգուցե նորից միասնական Եվրոպա: Այդ վերջնարդյունքից էլ կախված է նախ՝ Եվրոպա-ԱՄՆ, ապա՝ Եվրոպա-Ռուսաստան հարաբերությունների ընթացքը, ապա՝ ողջ աշխարհի հետագան:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ
ԿԵՆԱՑՆԵՐԸ «ՔԱՂՑՐԱՆՈՒՄ» ԵՆ
Ընդ որում, եվրոպական հարթակում հիշատակված գործընթացները ընթանում են գերարագ տեմպերով: Եվ տեմպերն էլ ավելի կսրվեն, հաշվի առնելով, որ հիշատակված 8-10 միլիոնի փոխարեն դեպի Եվրոպա կարող է շարժվել մի քանի անգամ մեծաքանակ իսլամական տարր: Նկատի ունենք, որ այդ հոսքի համար հիմք հանդիսացան Մերձավոր Արեւելքի հայտնի գործընթացները, եւ այդ տարածաշրջանում կրքերը կարող են շեշտակիորեն, ծայրահեղորեն շիկանալ՝ առաջ բերելով Հին աշխարհում փրկություն որոնողների հոսքերի բազմապատկում:
Խոսքը շիա-սունիական հակամարտության մասին է, որը, թեեւ ստվերում, գործում էր սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում: Բայց, ինչպես ամիսներ առաջ կանխատեսելու առիթ ունեցել ենք, ներիսլամական այդ հակամարտությունը սկսում է ստվերայինից անցնել բացահայտ բնույթի: Համենայնդեպս՝ բանն արդեն հասել է շիաական առաջնորդ Իրանի եւ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ՝ սունիական աշխարհի անթաքույց հակամարտության: Ճիշտ է՝ դեռ դիվանագիտական մակարդակներում, սակայն արդեն պաշտոնական հարաբերությունների խզման, փոխադարձ նոտաների տեսքով, որից կես քայլ այն կողմ պատերազմն է: Իհարկե՝ սուննիներն իսլամի մոտ 85 տոկոսն են: Բայց նաեւ փաստ է, որ Սաուդյան Արաբիան` իր բոլոր դաշնակիցներով հանդերձ, զիջում է Իրանի ռազմական պոտենցիալին: Ճիշտ է՝ իր հերթին հիմնականում սունիական երկիր հանդիսացող Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կարող է գործել Սաուդյան Արաբիայի կողքին, եւ դեռ անցած տարվա վերջերին թուրքական զորքերի Իրաք ներխուժումն ու այնտեղ, չնայած Բաղդադի բոլոր բողոքներին, բազայավորվելը հենց Իրանի դեմ ուղղված գործողություն ընկալվեց: Բայց մյուս կողմից էլ, նախ՝ քրդերի հետ պատերազմը, ապա, մասնավորապես, Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակում երեկվա պայթյունները հուշում են, որ Թուրքիան այն ներքին խոցելի վիճակում է, որ Իրանի կարգի ուժի հետ բացահայտ ռազմական առճակատումը միանգամից կարող է այդ ներքին քաոսը երկիրը մասերի վերածել: Առավել եւս, որ կա նաեւ գնալով միայն սրվող ռուս-թուրքական հակամարտությունը եւ Իրանի ուղղությամբ ՌԴ-ի այնպիսի շեշտադրված ռազմական քայլերը, ինչպիսիք են C-300 համակարգերի եւ մի շարք այլ արդիական զինատեսակների մատակարարումը: Ճիշտ է, այստեղ պետք է հաշվի առնել նաեւ ԱՄՆ-ի դաշնակցային կապերը Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի հետ: Սակայն Հյուսիսային Կորեայի վերջին ջերմամիջուկային քայլերից հետո Վաշինգտոնը ստիպված էր շատ ավելի խորը խրվել Չինաստանի հետ աչքի առաջ սրվել ռազմականացված հակամարտության մեջ, եւ, հազիվ թե, Մերձավոր Արեւելքում «ծանր» ռազմական գործողությունների համար ուժերը բավարարի:
Հանրագումարում՝ Իրան-Սաուդյան Արաբիա այդ հակամարտության մեջ ռազմական հաշվեկշիռն, անշուշտ, մնում է Իրանի օգտին: Բայց սաուդները պարզապես ակտիվ հակամարտության չգնալու շանս չունեն. սիրիա-իրաքյան ճգնաժամը կամաց-կամաց ընթանում է շիաական աշխարհի օգտին: Գումարած դրան՝ Իրանը դուրս է գալիս միջազգային պատժամիջոցներից՝ ի տարբերություն Սաուդյան Արաբիայի՝ բացի նավթային հիմքից ունենալով շատ ավելի լուրջ տնտեսական պոտենցիալ: Այսինքն՝ ապագան Իրանին խոստանում է Իսլամի առաջնորդի կարգավիճակ: Իսկ դա Սաուդյան Արաբիայի համար մահացու է, եւ այս պահին է պետք Թեհրանի նման թռիչքի դեմն առնել: Այսինքն, եթե անգամ բանը չհասնի շիա-սունիական բացահայտ պատերազմի, մեկ է՝ Իրան-Սաուդյան Արաբիա այդ հակամարտությունը «տակից» է խորանալու՝ հանգեցնելով դեպի Եվրոպա փախստականների հոսքերի բազմապատկման:
Այսպիսով՝ այս տարի նախ Մերձավոր Արեւելքի ապա՝ եվրոպական հիշատակված գործընթացներն է, որ իրենց հետեւից տանելու են աշխարհը: Ռուս-ամերիկյան գլոբալ բախումներն էլ, թերեւս, հիմնականում այս ուղղվածությունը կունենան: Եվ նկատենք՝ երկու դրվագներն էլ իրենց ուղղակի ազդեցությունն ունեն Հայաստանի վրա, եւ ոչ միայն. մեր տարածաշրջանային բոլոր զարգացումները, թերեւս, լարվածության գագաթնակետին հասած այս իրողությունների համատեքստում է ընթանալու: Եվ վայ նրան, ով գիգանտների այս կռվում ոտատակ կընկնի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163378&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան