ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆ. «ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՄ`«ԶՎԱՐԹՆՈՑ»-Ի ՀԻՆ ՇԵՆՔԸ ՓԱԿ ՇՈՒԿԱՅԻ ԲԱԽՏԻՆ ԱՐԺԱՆԱՆԱ»

Արխիվ 12-16

ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆ. «ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՄ`«ԶՎԱՐԹՆՈՑ»-Ի ՀԻՆ ՇԵՆՔԸ ՓԱԿ ՇՈՒԿԱՅԻ ԲԱԽՏԻՆ ԱՐԺԱՆԱՆԱ»

 

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, ում հայրը` Արթուր Թարխանյանը, «Զվարթնոց» օդանավակայանի համահեղինակներից է,  այսօր   հայտարարել է, որ  քաղաքապետարանը թույլ է տվել ապամոնտաժել «Զվարթնոց»-ի կլոր մասնաշենքը, որն իր համար, սակայն, ընդունելի չէ: Հայտարարության մեջ նաեւ  ասված է, որ Թարխանյանը դիմելու է Հայաստանի եւ Արգենտինայի իրավապահներին, ինչպես կոռուպցիայի դեմ պայքարող միջազգային կառույցներին` «Զվարթնոց» օդանավակայանի համալիրը ոտնձգություններից պաշտպանելու համար:

«Իրավունք»-ի հետ զրույցում ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ասաց, որ խոսքը վերաբերում է ոչ թե «Զվարթնոց»-ի կլոր հատվածին, այլ էստակադան` վերգետնյա ճանապարհը:  Անահիտ Թարխանյանը, ըստ Մկրտիչ Մինասյանի, ճիշտ է արել, որ հայտարարությամբ է հանդես  եկել, քանի որ  կոնկրետ էստակադայի մասին քննարկումներ չեն եղել եւ   վերջնական որոշում չէր կայացվել:  «Ինչ-որ չափով տեղին եմ համարում տիկին Թարխանյանի հայտարարությունը, որովհետեւ վերջնական որոշումը պետք է կայացվեր  Էռնեկյանի ճարտարապետական խմբի հետ»,- ասաց ճարտարապետը:

Ճարտարապետների միության նախագահը  նաեւ ասաց, որ ընդհանուր առմամբ  «Զվարթնոց»-ի հին մասնաշենքի  ճակատագիրը դեռ անորոշ է, ավելին` Մինասյանը մտավախություն ունի, որ այն գուցե արժանանա  «Փակ շուկա»-ի ճակատագրին:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163375&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան