Տարին սկսենք դրական զարմանքով`

Արխիվ 12-16

 

Տարին սկսենք դրական զարմանքով` արդարադատության նախարար ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ եղավ այն պաշտոնյան, ով բարձրաձայնեց այն ճշմարտությունը, որ արդարադատության որակը սկսվում է հասարակ քաղաքացու իրավագիտակցությունից. «Այն, որ արդարադատության կերտման համար մեզանից յուրաքանչյուրն է պատասխանատու` դա իմ համոզմունքն է: Սա այն է, հանուն որի տարիներ շարունակ պայքարում ենք, այն է, ինչ ասում են միջազգային կառույցների ներկայացուցիչները: Մեզանից յուրաքանչյուրն իր տեղում պետք է իր գործն անի: Իրականում մենք լավ պետություն կկարողանանք կառուցել այն ժամանակ, եթե մեր երկրում յուրաքանչյուրը պատասխանատվություն կրի իր իսկ պարտականությունների համար: Արդարադատության գաղափարի կերտումը սկսվում է, նախ, քաղաքացու իրավագիտակցությունից ու ավարտվում պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների պատշաճ կատարմամբ. բոլորը` դատական համակարգը, արդարադատությունը, Ազգային ժողովը, յուրաքանչյուրն իր տեղում, իր լիազորությունների շրջանակում պետք է կերտի այդ արդարությունը, միայն այդ դեպքում կարող ենք հաջողել»: Այդ լավ է, որ սովորական քաղաքացու պատասխանատու մոտեցումն է շեշտվում, թե չէ բոլորը սովոր են ոչինչ չանել, բայց իդեալական համակարգ պահանջել:

 

 

Իսկ թե ինչպիսին է մեր որոշ քաղաքացիների իրավագիտակցությունը` զարմանալիորեն ցույց է տալիս Ազատության հրապարակում անգամ Նոր տարվա գիշերն անցկացրած ակտիվիստների ու նրանց զորակցողների վարքագիծը: Զարմանալիորեն, նրանք «բարձր իրավագիտակցություն» են դրսեւորում` արյունոտ հեղաշրջումների կոչեր անելով, ոստիկանների հասցեին 7 հարկանի հայհոյանքներ հնչեցնելով եւ իրենց հետ չհամաձայնող քաղաքացիներին կատաղի վիրավորելով այնպիսի բառերով, ուր ամենամեղմը դավաճանն ու ծախվածն է: Ուստի, այդ անձանց մասին 100 տոկոսով կիսում ենք Ամանորի գիշերը Ազատության հրապարակում կարգ ու կանոն հաստատած եւ հարամություն անող Գեւորգ Սաֆարյանին ձերբակալած ոսիկանության կապիտան ԳԵՂԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ կարծիքի հետ. «Շնորհավորում եմ եւ հպարտանում իմ ծառայակից ընկերներով. այս ցրտին եւ ձյանը ծառայություն են իրականացնում Երեւանի փողոցներում, պահպանելով հասարակական կարգն ու կանոնը, թողնելով իրենց ընտանիքներին մենակ` առանց իրենց, որպեսզի մեր քաղաքացիները անվտանգ եւ ուրախ դիմավորեն Ամանորը տանը եւ թե դրսում: Սա մեր ծառայությունն է, մենք այն իրականացնում ենք գիտակցաբար եւ պատվով: Գիտակցաբար պահպանում ենք հասարակական կարգն ու կանոնը կապիկներից, որոնք զվռնում են հրապարակում (կարծում եմ` հասկացաք որ հրապարակի մասին է խոսքը), իսկ պատվով այն հրապարակում, որտեղ ընտանիքներ են գալիս` երեխաներին ուրախացնելու եւ ուրախանալու նպատակով: Պատիվ ունեմ»: Եվ ինչ` հենց որ ոստիկանն իր այդ կարծիքը հրապարակեց «Ֆեյսբուքում», այդ «իրավագիտակիցները» տարածեցին կոչեր` գնալ այդ ոստիկանի տան մոտ ու նրա ընտանիքին վնաս տալ, եւ իրոք մի քանիսը, ովքեր նույնիսկ կապիկ էլ չեն, այլ իսկական մեյմուն, գնացին այդպիսի քայլ իրականացնելու ու, բնականաբար, բերման ենթարկվեցին: Դե ինչ ասես, «սամասուդով» եք պատրաստվում արդար դատական համակարգ կայացնել:
Իսկ հիմա մի զարմանալի լուր Հարավային կիսագնդից` ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻՑ: Ավստրալիայի Վիկտորիա նահանգի բնակկումունալ տնտեսությունների, ԼԳԲՏ իրավունքների եւ առողջապահության հարցերի նախարար Մարտին Ֆոլին ներողություն է խնդրել Twitter-ի օգտատերերից` պոռնոգրաֆիական բովանդակություն ունեցող կայքերը «լայքելու» եւ իր էջում տեղադրելու համար: Քաղաքական գործիչը հայտնել է, որ իր էջը կոտրել են: Այդ ինչ մազալու նախարար ունեն, որը միաժամանակ զբաղվում է ջրմուղկոյուղով, գոմիկներով եւ առողջապահությամբ: Չնայած այդ համակարգչահենները լավ էլ հումորի զգացում ունեն` գոմիկների իրավունքներն ի պաշտոնե պաշտպանող չինովնիկի էջում զետեղելով լավ կոշտ, բայց սովորական պոռնո: Դա մոտավորապես նույնն է, որ սատանայապաշտի էջում հանկարծ տերունական աղոթք հայտնվի:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163374&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան