ՇՔԱՄՈՒՏՔԸ «ԲՈՒՐՈՒՄ Է» է ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆԻՑ, ԻՍԿ «ՍԱՆԻԹԵՔ»-Ը ԴԵՌ «ՊԱԽՄԵԼ»-Ի ՄԵ՞Ջ Է
Արխիվ 12-16
ՇՔԱՄՈՒՏՔԸ «ԲՈՒՐՈՒՄ Է» է ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆԻՑ,
ԻՍԿ «ՍԱՆԻԹԵՔ»-Ը ԴԵՌ «ՊԱԽՄԵԼ»-Ի ՄԵ՞Ջ Է
«Իրավունք»-ն այսօր իր համարում անդրադարձել է մաքրման աշխատանքների համար պատասխանաատու «Սանիթեք» ընկերությանը: Բանն այն է, որ ամանորյա եռուզեռից հետո բազմաթիվ շենքերի շքամուտքեր «բուրում» են գարշահոտությունից: Ու որպեսզի մեր խոսքերը մերկապարանոց չհնչեն, ընթերցողին ենք ներկայացնում Ազատության նրբանցք, 4-րդ շենքում տիրող գարշահոտ իրավիճակը` լուսանկարներով:
Հուսանք` գոնե այսքանից հետո «Սանիթեք»-ը դուրս կգա ամանորյա «պախմել»-ից եւ պատշաճ կկատարի իր պարտականությունները:
Տեղեկացնենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն օրեր առաջ քննադատել էր «Սանիթեք» ընկերությանը պարտականությունները թերի կատարելու համար:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163373&l=am/