ՄԻՊ-Ի ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԲԱՐԱԹԸ ԵՐԵԿՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՉԿԱՐ

Արխիվ 12-16

ՄԻՊ-Ի ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԲԱՐԱԹԸ ԵՐԵԿՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՉԿԱՐ
Տարվա սկիզբը խոստումնալից չէր Մարդու իրավունքների պաշտպան ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ համար: Նա, ով բազմիցս հայտարարում էր, որ հանձնվող եւ պարտվող տեսակ չէ, հրաժարականի դիմում է ներկայացրել: Եվ այս մասին հանրությանը շտապել է տեղեկացնել նախեւառաջ Օմբուդսմենի ֆեյսբուքյան էջով. ,Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար եւ հույս է հայտնում, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կշարունակի մնալ մեր պետության եւ հասարակության առաջնահերթությունը: Այս կապակցությամբ այլ մեկնաբանություններ չեն լինելու:

 

 

Բայց, արի ու տես, որ հանրության լայն շրջանակներին հուզելու հարցում վարպետացած Ա. Անդրեասյանն այս անգամ ճիշտ հաշվարկ չէր կատարել, քանի որ ՄԻՊ-ի լիազորությունները դադարում են, եթե նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը: Եվ հրաժարականը կրկնելու դեպքում` ՀՀ Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում տեղեկացնում է պատգամավորներին Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին: Սակայն, ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ հաղորդմամբ. ,2016թ-ի հունվարի 12-ի, ժամը` 18:00-ի դրությամբ, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից հրաժարական չի ստացվելե: Մինչդեռ ՄԻՊ խոսնակ ՇՈՒՇԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ պնդում է. ,Տեղեկացնում եմ, որ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հրաժարականի դիմումը այսօր ժամը 18:00-ին մուտք է արվել ԱԺ ընդհանուր բաժինե:
Այնուամենայնիվ, թե ո՞ւր է Կ. Անդրեասյանի հրաժարականի ,բարաթըե կպարզվի այսօր, իսկ թե ինչո՞ւ վերջինս որոշեց հրաժարվել այն պաշտոնից, հանուն որի ,հալածվելե ու շարունակել էր աշխատել, փորձեցինք պարզել հենց նրանից, բայց ապարդյուն, լռության գինը թանկ է պարոն օմբուդսմենի համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163371&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան