«НЕ ДОЖДЕТЕСЬ». ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԸ` ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Արխիվ 12-16
«НЕ ДОЖДЕТЕСЬ». ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԸ`
ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Մամուլը դեռ նախորդ տարվանից գրում է գործադիր մարմնում սպասվելիք կադրային փոփոխությունների մասին: Ըստ այդ տեղեկությունների` իր պաշտոնին հրաժեշտ կտա Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով սակայն, այսօր մեզ հետ զրույցում հերքեց այդ լուրերը. «Էդ հերյուրանքներին շան տեղ չեն դնում:
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե Արմավիրի մարզպետը Նոր տարին անհավես ու անտրամադիր է նշել պաշտոնին հրաժեշտ տալու պատճառով, մարզպետը դա եւս հերքեց. «Մեր ամբողջ օջախով լավ էլ Նոր տարի ենք արել:
Աշոտ Ղահրամանյանը ռուսական մի խոսք հիշեցրեց. երբ չարակամ մարդիկ դիմացինի առողջական վիճակի մասին են հարցնում, նա պատասխանում է «не дождетесь»: «Նույն էլ հիմա ես եմ պատասխանում: Չեմ պատրաստվում հրաժարական տալ»,- եզրափակեց գործադիրի անդամը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163367&l=am/