ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է` ՍՆՈՒՆԴ ԳՆԵԼԻՍ ՈՒՇԱԴԻՐ ԼԻՆԵՆ
Արխիվ 12-16
ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է` ՍՆՈՒՆԴ ԳՆԵԼԻՍ ՈՒՇԱԴԻՐ ԼԻՆԵՆ
Այս տարի սպառողական շուկայում նախորդ տարիների համեմատ Ամանորից առաջ եւ հետո չի եղել մեծ իրարանցում: Ըստ «Սպառողների խորհրդատվության կենտոն» հասարակական կազմակերպության նախագահ ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻ, այս ամենը պայմանավորված է մի քանի հանգամանքով`ընկել է սպառողների գնողականությունը, Հայաստանը գտնվում է տնտեսական ծանր վիճակում, բացի այդ, նպաստել է նաեւ արտագաղթը.«Հայաստանում չկա այն քանակի սպառող, որ կար մի քանի տարի առաջ: Նախորդ տարիներին խանութներում ստեղծվում էր մեծ իրարանցում, հաճախորդների հերթեր էր գոյանում, իսկ այս տարի նման պատկեր չկար, բացառությամբ խոշոր սուպերմարկետներից, որտեղ որոշակի աշխուժություն էր նկատվում: Այս տարի չկար նաեւ նկատելի գնաճ, միայն էկզոտիկ մրգերի ու բանջարեղնի գներն էր բարձրացել»,-այսօր լրագրղների հետ հանդիպման ժամանակ նշեց Կ. Չիլինգարյանը: Նրա խոսքով`Ամանորից հետո խանութներում մնացել են մեծ քանակությամբ ապրանքեր, որոնք գնելիս սպառողները պետք է ցուցաբերեն զգուշություն, քանի որ հնարավոր է լինեն այնպիսի ապրանքներ, որոնց ժամկետն անցել է. «Լինում են դեպքեր, երբ ապրանքի պիտակը փոխում են եւ հին պիտակի փոխարեն նույն ապրանքի վրա դնում են նորը: Անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել նաեւ մսամթերքի, մանավանդ երշիկեղենի վրա: Որոշ դեպքերում դրանց վրայի մակնշումը լավ չի երեւում »,-փաստեց «Սպառողների խորհրդատվության կենտոն» հ/կ-ի նախագահը: Կ. Չիլինգարյանը նկատեց, որ համապատասխան մարմինների կողմից սպառողական շուկան լավ չի վերահսկվում , որի վառ ապացույցն այն է, որ խանութներում հանդիպում են բազմաթիվ ժամկետնանց ապրանքեր.«Սննդի անվտանգության պետական ծառայությունն իր գործի մեջ թերանում է»,-եզրափակեց Կարեն Չիլինգարյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163366&l=am/