ԽԱՂԱՏԱՆՆԵՐՈՒՄ ԿՐՎԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔԸ. դանակով մահացու հարվածներ է հասցրել ծեր մարդուն
Արխիվ 12-16
ԽԱՂԱՏԱՆՆԵՐՈՒՄ ԿՐՎԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔԸ. Դանակով
մահացու հարվածներ է հասցրել ծեր մարդուն
Ամանորի նախաշեմին սպանության դեպք էր գրանցվել Արարատի մարզի Նորամարգ գյուղում: 29-ամյա գյուղացին` Հովհաննես Թորգոմյանը, ով երկու ամիս առաջ էր ամուսնացել, սպանել է 69-ամյա թոշակառու համագյուղացուն: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Նորամարգ գյուղի գյուղապետ Սարգիս Գալստյանը:
Ապա անդրադառնալով սպանության մանրամասներին գյուղապեը նկատեց.
- Կյանքում չէի սպասի էդ տղայից, բայց... Պարզվում է Հովհաննեսը Վալերիի տուն է մտել գողության, ավելի շուտ գումար հափշտակելու նպատակով: Չգիտեմ ինչքանով է ճիշտ, բայց ասում են Հովոն էդ օրը մեծ չափերի գումար է կրվել խաղատանը, ու հասնելով գյուղ քցել-բռնել է, որ կարա էդ կրված գումարը` գողանա, մի խոսքով փող հայթայթելու նպատակով սպանել է համագյուղացուն: Ամենասարսափելին այն է, որ մինչեւ սպանելը ոտքերով ու ծեծել է ծեր մարդուն, հետո անցել գործի, բայց տեսնելով, որ Վալերին դեռ դիմակայում է ձեռքի տակ եղած դանակով` փաստորեն մահացու հարվածներ է հասցրել ծեր մարդուն: Ամբողջ գյուղը շոկի մեջ է, կագին նոր տարի էլ չկարողացանք անել, սեւ սրտով ինչ նոր տարին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163363&l=am/