ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ. «ՀՐԱՉԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԻ ԵՎ ԳԵՆԵՐԱԼԻ ՄԻՋԵՎ ԾԵԾԿՌՏՈՒՔ ՉԻ ԵՂԵԼ»

Արխիվ 12-16

ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ. «ՀՐԱՉԻԿ

ԱԲԳԱՐՅԱՆԻ ԵՎ ԳԵՆԵՐԱԼԻ ՄԻՋԵՎ ԾԵԾԿՌՏՈՒՔ ՉԻ

ԵՂԵԼ»


 

Էջմիածնում դեռ անցյալ տարվա վերջին լուրեր տարածվեցին, որ քաղաքում իբր տեղի է ունեցել ծեծկռտուք ՀՀԿ պատգամավոր Մանվել Գրիգորյանի` Գեներալ Մանվելի եւ Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի միջեւ: Լուրերի համաձայն` Սեյրան Սարոյանի սանիկին պատկանող սուպերմարկետի հարեւանությամբ է եղել միջադեպը: Նախկին քաղաքապետը գնումներ կատարելուց հետո, երբ դուրս է եկել սուպերմարկետից նկատել է, որ փորձում են հանել իր մեքենայի անիվները, քանի որ նա իբրեւ սխալ տեղ է կայանել: Նախկին քաղաքապետը փորձել է  թույլ չտալ դա, սակայն  մի քանիսը հորդորել են նրան հեռանալ` ասելով.  «Թող գնա, Մանվելն է  ասել»: Նախկին քաղաքապետը, սակայն, դիմադրել է: Հեռանալու հորդոր ուղղողները Հրաչիկ Աբգարյանին նաեւ ասել են, որ Մանվել Գրիգորյանը դիմացի մեքենայում նստած է եւ հետեւում է այս ամենին: Դրանից հետո Գեներալ Մանվելն իբր դուրս է եկել մեքենայից, մոտեցել Հրաչիկ Աբգարյանին ու մի քանի բառ փոխանակելուց հետո միամիտ հարվածել նախկին քաղաքապետի դեմքին: Գեներալի թիկնապահներն իբր բռնել են նախկին քաղաքապետի ձեռքերը, որի պատճառով էլ նա չի կարողացել պատասխան հարված տալ. սկսվել է լեզվակռիվ, փոխադարձ  հայհոյանքներ: Ըստ շրջանառվող լուրերի` ծեծկռտուք չի եղել: Մանվել Գրիգորյանն իբր ընդամենն ապտակել է Հրաչ Աբգարյանին:

Ի դեպ, տեղեկացնենք, որ նախկին քաղաքապետը սուպերմարկետից գնումներ էր կատարում նախորդ տարի արյան քաղցկեղից 27 տարեկանում մահացած որդու`Գոռ Աբգարյանի առաջին տարին հիշատակելու համար, ով վերջերս էր ամուսնացել եւ զավակ չուներ:

«Իրավունք»-ը փորձեց պարզաբանում ստանալ Մանվել Գրիգորյանից, սակայն ԵԿՄ լրատվության վարչության պատասխանատու Վարդան Վարդանյանը մեզ տեղեկացրեց, որ  պրն Գրիգորյանը  հիմա չի կարող մեր հարցերին պատասխանել, ապա հերքեց Մանվել Գրիգորյանի եւ Հրաչ Աբգարյանի միջեւ  ծեծկռտուքի մասին  լուրը: «Չի եղել նման բան:  Անգամ զարմանում եմ, որ մամուլում գրում են, թե Հրաչիկ Աբգարյանը  հաստատում է ծեծկռտուքի  մասին  լուրը: Անգամ կասկածում եմ, որ նա  նման բան ասած  լինի: Այդ աստիճանի հորինե՞ն: Եթե իրոք Հրաչիկ Աբգարյանը նման բան է ասել, թող գնա դատախազություն եւ հայտարարություն տա»,- հորդորեց Վ. Վարդանյանը:

Վարդան Վարդանյանը հորդորեց մեզ` անձամբ խոսել Էջմիածինի բնակիչների հետ եւ համոզվել, որ նրանք նման ո՛չ տեսել են, ո՛չ` լսել:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

https://iravunk.com/sim/?p=163362&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան