«ՏԱՄԻՖԼՅՈՒ» ԴԵՂԻ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՎԱՃԱՌՔՆ ՈՒ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՍԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Արխիվ 12-16

«ՏԱՄԻՖԼՅՈՒ» ԴԵՂԻ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՎԱՃԱՌՔՆ ՈՒ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ  ՀԱԿԱՍԱԿԱՆ

ՊԱՏԱՍԽԱՆԸ

 

Առողջապահության նախարարության երեկվա տվյալներով` հանրապետության բժշկական կենտրոններում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 855 հիվանդ։ Նրանցից 672-ը մինչև 18 տարեկան է, 101-ը` հղի։ 77 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում։  Սակայն  նախարարությունն այսօր լավատեսական  տեղեկատվություն է տարածել եւ տեղեկացրել` հունվարի 12-ի առավոտյան ժամը 10-ի դրությամբ նվազել է թոքաբորբով, այդ թվում` հղի հիվանդների թիվը։ Այս ընթացքում  տեղեկություն տարածվեց, որ  որոշ դեղ ներկրողներ օգտվելով իրավիճակից «Տամիֆլյու» հակահարուցիչային դեղը վաճառել են բավական թանկ գնով եւ ստացել մեծ շահույթներ:

Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը  երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ հիվանդանոցներն անվճար տրամադրում են այդ դեղը բժշկական համապատասխան ցուցումի դեպքում, հետեւաբար կարիք չկա այն գնել դեղատնից:

Եթե հիվանդանոցներն այն տրամադրում են  անվճար, դեղերի բիզնեսով զբաղվող ընկերություններն ինչո՞ւ են այդ թանկարժեք դեղամիջոցը ներկրում, եթե, ըստ էության, շահույթ չեն ունենալու:  ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն «Իրավունք»-ի հետ զրույցում, սակայն, հստակ պատասխան չտվեց: Միայն ասաց, որ նախարարությունը չի կարող արգելել  դեղատներին վաճառել այն: «Մենք քաղաքացիներին ասել ենք` մի գնեք այդ  դեղը, եթե չկա բժշկական ցուցում: Իսկ եթե բժիշկը  նշանակի այդ դեղը, ապա այն անվճար կարելի է գտնել հիվանդանոցներում»,- ասաց  Վանյանը:

Եթե այդպես է, ինչպե՞ս հասկանալ  օրեր առաջ առողջապահության նախարարության  տարածած այն   տեղեկատվությունը, որտեղ ասվում է` եթե առաջնային օղակում բժիշկը «Տամիֆլյու» է նշանակել, ապա այն  կարելի է գտնել հետեւյալ դեղատներում` «Անիս», «Լավանդա», «5+», «Վագաֆարմ», «Ալֆա ֆարմ» դեղատներում: Այս հարցի պատասխանն այդպես էլ երեկ հստալ չստացանք  առողջապահության նախարարության կազմակերպած մամլո ասուլիսում: Ավելին`  նախարարությունը որեւէ տեղեկատվություն չտրամադրեց դեղերի առքուվաճառքով զբաղվող այն  կազմակեպությունների մասին, որոնք Հայաստան են ներկրում «Տամիֆլյու»: Նախարարության տեղեկացմամբ այդ տեղեկատվությունը մեզ կարող է տրամադրել միայն «Տամիֆլյու» արտադրող «Հոֆֆման-Lյա Ռոշ» ընկերությունն է, որի  հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Աննա Հովհաննիսյանի հետ, ցավոք, չկարողացանք կապ հաստատել:

Տեղեկացնենք, որ  «Իրավունք»-ն այսօր զանգահարել է  առողջապահության նախարարության մատնանշած  դեղատները եւ պարզել` միայն «Լավանդա»-ում է վաճառվում «Տամիֆլյու», այն էլ`15.000 դրամով: Մյուս դեղատներում այն չկա:  «Ալֆաֆարմից» էլ փոխանցեցին, որ  առաջիկայում գուցե «Տամիֆլյու»-ի նոր խմբաքանակ ստանան:

Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը, անդրադառնալով «Տամիֆլյու»-ի վաճառքին եւ ԱՆ-ի իրականացրած սուր շնչառական վարակների կանխարգելիչ աշխատանքներին, «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց, որ մեր դեղատները քիչ են տարբերվում առեւտրային օբյեկտներից եւ եթե տեսնում են, որ կան սպառողներ, բնականաբար, բարձրացնում են պահանջարկված գնի դեղը:

Նախկին նախարարի խոսքով` ժամանակն է, որ առողջապահության նախարարությունը  սահմանի այն քիչ դեղերի ցանկը, որոնք կարելի է գնել առանց դեղատոմսի: Մինչդեռ այսօր հակառակ պատկեր է. քաղաքացիները մի փոքր տկար լինելու դեպքում, առանց բժշկին դիմելու, դեղատներից գնում են այս կամ այն դեղը: «Մինչդեռ աշխարհում նման բան գոյություն չունի »,- վստահեցնում է   նախկին պաշտոնյան:

Իսկ ինչու նախկին նախարարն իր ղեկավարման տարիներին չէր դիմում այդ քայլին,  Արարատ Մկրտչյանի պատասխանը կես կատակ, կես լուրջ էր. «Կամաց-կամաց մեծանում, խելոքանում, հասունանում եմ»:

Պրն Մկրտչյանի  կարծիքով` ԱՆ-ը մի քիչ ուշացումով սկսեց սուր շնչառական վարակների կանխարգելիչ եւ  բուժական լայնածավալ աշխատանքները: «Դպրոցներում արգելվեցին դասերը,  բայց մասնավոր մանկապարտեզները, դպրոցները գործում են,  Նոր տարվա հանդեսները մինչեւ հունվարի 13-ը լինելու են,  հետեւաբար այս ամենը կնպատի ինֆեկցիայի տարածմանը: Եթե  որոշվել էր մասսայական միջոցառումները  դադարեցնել, ապա դա պետք է վարչապետի մակարդակով արվեր:  Երկրորդ` դեկտեմբերի կեսից այս քայլերի իրականացման դեպքում նման համատարած  բռնկում գուցե չլիներ»,- եզրափակեց նախկին պաշտոնյան:

Ինչ վերաբերում է «Տամիֆլյու»-ի վաճառքից  գերշահույթ ստանալու մասին խոսակցություններին,  տնտեսական մրցակցության  պաշտպանության պետական հանձնաժողովի մամլո խոսնակ Գայանե Սահականն «Իրավունք»-ին փոխանցեց, որ  հանձնաժողովն այս պահին գերշահույթ ստանալու մասին որեւէ տեղեկատվություն չունի. «Եթե գիտեք որեւէ քաղաքացու, ով սահմանված գնից ավելի  է վճարել դեղի համար, եթե գիտեք որեւէ դեղատուն, ով գերշահույթ է ստացել, հանձնաժողովը կիրականացնի  համապատասխան ուսումնասիրություն»,- եզրափակեց նակին նախարարը:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


https://iravunk.com/sim/?p=163361&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան