Մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակելու համար սահմանվել է նոր կարգ

Արխիվ 12-16

Մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակելու համար սահմանվել է նոր կարգ

 

2016 թվականի հունվարի 1-ից մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակելու եւ վճարելու է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ իր տարածքային բաժինների միջոցով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակելու համար ծնողի բնակության (հաշվառման) վայրի տարածքային բաժին է ներկայացվում`

1) դիմում, որում ներառվում են՝

ա. դիմողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան եւ համարը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի,

բ. եթե դիմողը ծնողը չէ` ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան եւ համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե ծնողը հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց), բնակության (հաշվառման) վայրի հասցեն՝ ըստ բնակչության պետական ռեգիստրի,

գ. խնամքի նպաստը վճարելու եղանակը՝ կանխիկ կամ անկանխիկ, իսկ խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարվելու դեպքում՝ ծնողի բանկային հաշվի համարը,

2) ծնողի անձը հաստատող փաստաթուղթը (ըստ անհրաժեշտության` հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը), իսկ եթե դիմումը ներկայացրել է այլ անձ` նաեւ դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը,

3) երեխայի ծննդյան վկայականը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

4) անհրաժեշտության դեպքում՝ խնամակալության մասին փաստաթուղթը.

5) ծնողի կողմից ստորագրված հայտարարություն՝ խնամքի արձակուրդն ավարտվելու (արձակուրդն ընդհատվելու, աշխատանքի անցնելու կամ աշխատանքից ազատվելու) դեպքում խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու վերաբերյալ տեղեկացված լինելու մասին (հայտարարությունը ներառում է նաեւ ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հայտարարությունը տալու օրը, ամիսը, տարին): Հայտարարությունը կարող է շարադրվել նաեւ ազատ ոճով:

Ծնողի` խնամքի արձակուրդում գտնվելու մասին տեղեկանքը գործատուն տալիս է (կցվում է դիմումին) միայն այն դեպքում, եթե ծնողին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն:

Մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը վճարվում է կանխիկ եւ անկանխիկ եղանակով` բանկային հաշվին փոխանցելով: Ընդ որում, եթե նպաստի փաստաթղթերը ներկայացնում է այլ անձ, ապա գումարը տրամադրվելու է միայն անկանխիկ եղանակով՝ փոխանցվում է ծնողի անունով բացված բանկային հաշվին:

 


 

https://iravunk.com/sim/?p=163357&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան