Դինքի սպանության բացահայտման գործում առաջընթաց գրանցած դատախազին հեռացրել են պարտականություններից
Արխիվ 12-16
Դինքի սպանության բացահայտման գործում առաջընթաց գրանցած դատախազին հեռացրել են պարտականություններից
Հրանտ Դինքի սպանության գործով մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ու ոստիկանների դեմ մեղադրանք ներկայացրած դատախազ Գյոքալփ Քյոքչուն հեռացրել են պարտականություններից։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Ստամբուլի գլխավոր դատախազ Հադի Սալիհօղլուն ներկայացրել է դատախազական համակարգում փոփոխությունների ցանկը, որով պարտականություններից հեռացվել է Դինքի սպանության գործը քննող դատախազ Գյոքալփ Քյոքչուն։ Վերջինիս այսուհետ չի զբաղվելու ահաբեկչության հետ կապված գործերով եւ նոր պարտականություններ է ստանձնելու նախնական հետաքննությունների բյուրոյում։
Նշենք, որ արդեն պարտականություններից հեռացված Գյոքալփ Քյոքչուն Դինքի սպանության մեջ մեղադրանք էր ներկայացրել Ստամբուլի նախկին ոստիկանապետի, ոստիկանության հետախուզության վարչության նախկին պետի, Տրապիզոնի նահանգային ոստիկանության նախկին պետի, Տրապիզոնի նահանգային հետախուզության նախկին պետի եւ եւս 23 բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։ Նրա պահանջով հիշյալ բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասը կալանվել է։
Գյոքալփ Քյոքչուի կողմից պատրաստված մեղադրական զեկույցը երկու անգամ դատարանից հետ էին ուղարկել, սակայն երրորդ փոփոխությունից հետո ստիպված են եղել վարույթ ընդունել։
https://iravunk.com/sim/?p=163356&l=am/