«ԻՊ-Ի ՀՐԵՇ «ՈՐԴԻՆ» ՄԱՀԱՊԱՏԺԻ Է ԵՆԹԱՐԿԵԼ ԻՐ ՄՈՐԸ»

Արխիվ 12-16

«ԻՊ-Ի ՀՐԵՇ «ՈՐԴԻՆ» ՄԱՀԱՊԱՏԺԻ Է ԵՆԹԱՐԿԵԼ ԻՐ ՄՈՐԸ»

 

«Մեղմ ասած, սխալված չեմ լինի, որ ասեմ այսօր մարդկության մի մասը կրակի մեջ է, մի մասը` տեւական պատերազմների, տարածքային վեճերի: Աշխարհը լցվել է ստրուկներով, փախստականներով, քաոս-քաոս… Եղանակային էքստրեմալ վիճակները իրենց վտանգներով: Բոլորս վախով ապրում ենք հերթական ահաբեկչությունների, պատերազմների, 21-րդ դարում առաջադեմ մարդկության աչքի առջեւ ցեղասպանության, ստրկավաճառության եւ այսպես շարունակ: Աշխարհի տիրակալներ մի՞թե ժամանակը չէ… Կասկածեմ Աստծո պատժելու զորությա՞նը, մեր անկարողությա՞նը, թե՞…ինչո՞ւ եք լռում, ինչո՞ւ…», - ահա այսպիսի նախաբանով հայտարարություն է տարածել «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ ԱՄՈ ՇԱՐՈՅԱՆՆ ու մանրամասնել ասվածը. «Մարդի՛կ, հասկացեք վերջապես մարդկությունը ԻՊ-ի եւ նմանատիպ այլ հրեշների հետ ապագա չունի… Մենք պարտավոր ենք վերացնել մեր Երկիր մոլորակին պատած ահավոր տագնապը: ԻՊ-ի հրեշների նենգ ցանցապատյանը, ապահովել Երկիր մոլորակի կայունությունն, անվտանգությունը եւ խաղաղությունը: Գլոբալացումը տիրում է աշխարհում, բոլորը ամեն ինչ գիտեն, բայց, չգիտես ինչու, չեն ուզում աշխարհը դուրս բերել այս ահավոր տագնապալի քաոսից: Մեզ այլեւս բացսական ցնցումներ պետք չեն, բոլորս հաղթող չենք կարող լինել, բայց պետք է հաղթի Մարդը-Մարդկությունը: Բացե՛ք աչքերդ մեզ բոլորիս վտանգ է սպառնում: Միմյանց մի՛ մեղադրեք, գերակայություն պահպանելու համար: Մի՛ թշնամացեք, զսպե՛ք Ձեր շահերը, դաշնակցեք-դաշնակցեք եկել է ժամը վերջ տալու կրկնակի ստանդարտներ կիրառելու քաղաքականությանը»: Այնուհետեւ Ա. Շարոյանը կոչ է անում հին հույն մտածող Արիստոտելի տարին հաստատված 2016թ-ը դարձնել անվտանգության, խաղաղության, բարու հաղթանակի, չարի կործանման տարի. «Ես չեմ վախենում, միեւնույն է, վաղնջական ժամանակներից միշտ էլ բարին հաղթել է չարին: Պարզապես, հետեւություններ եմ անում, ունեմ իմ կարծիքը, պետք է աշխարհը փրկել ԻՊ-ի եւ նրա նման չարիքից: Մամուլում հայտնում են, որ օրերս Ռաքքա քաղաքում ԻՊ-ի հրեշ «որդին» մահապատժի է ենթարկել իր մորը: Որի մեղքը եղել է այն, որ նա որդուն խնդրել է հեռանալ ԻՊ-ի հրեշների շարքերից: Նա չի համաձայնվել, քաղաքի հրապարակում հարյուրավոր մարդկանց աչքի առջեւ սպանել է մորը:

Իսկ փախստակնների ճանբարում 14 ամյա եզդի պատանին ինքնասպանություն է գործել, այլեւս չդիմանալով ճամբարի «կյանքին»: ԻՊ-ի հրեշը սպանել է նրան, ով կյանք է տվել իրեն, ով պահել ու պահպանել է իրեն: Աստված իմ, եթե մենք չենք կարող, փակիր այդ «որդու», նրա նմանների հույսի դուռը, նա կյանքի ճրագն է մարել, իր օրորոցն օրորողին է սպանել, մի՞թե կարել է մորը մահապատժի ենթարկել…»: Եզրափակելով խոսքը` «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահը շեշտել է. «Ասում են` եթե ինչ-որ բան պարզ տեսնում ես եւ բացատրություն չես տալիս, նշանակում է կա՛մ բավականաչափ ինչ-ինչ պատճառներով լավ չես հասկացել, կա՛մ էլ չես ուզում հասկանալ: Վե՛րջ տանք ձեւականություններին, չբավարարվենք լոկ խոսքերով, ժամն է վերացնել ԻՊ-ի նման չարիքը: Ուշանալու դեպքում նույնիսկ սարսափում եմ մտածել ինչ կարող է լինել… Հավատացած եմ` աշխարհն այլեւս անկարող է այսպես ապրել»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


https://iravunk.com/sim/?p=163347&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան