«Ոսկե գնդակ-2015».ՀԱՅՏՆԻ ԵՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ
Արխիվ 12-16
«Ոսկե գնդակ-2015».ՀԱՅՏՆԻ ԵՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ
«Ոսկե գնդակին» հինգերորդ անգամ անրժանացավ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին:
Տարվա լավագույն կին ֆուտբոլիստի մրցանակին արժանացավ աշխարհի չեմպիոն, ամերիկացի Կարլի Լլոյդը:
2015թ. աշխարհի լավագույն մարզիչ ճանաչվեց կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն:
Կանանց ֆուտբոլում լավագույն մարզիչ ճանաչվեց աշխարհի չեմպիոն ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզիչ Ջիլ Էլիսը:
Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակին արժանացավ «Գոյանեզիայի» բրազիլացի խաղացող Վենդելի Լիրայի գոլը՝ բրազիլական «Աթլետիկոյի» դարպասը:
ՖԻՖԱ. 2015թ. աշխարհի խորհրդանշական հավաքականը.
Դարպասապահ. Մանուել Նոյեր («Բավարիա»):
Պաշտպաններ. Դանի Ալվես («Բարսելոնա»), Տիագո Սիլվա (ՊՍԺ), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Մարսելո («Ռեալ»):
Կիսապաշտպաններ. Պոլ Պոգբա («Յուվենտուս»), Անդրես Ինյեստա («Բարսելոնա»), Լուկա Մոդրիչ («Ռեալ»):
Հարձակվողներ. Նեյմար («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Լիոնել Մեսի («Բարսելոնա»):
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163345&l=am/