ՈՍԿԵ ԳՆԴԱԿԸ ՍԽԱԼՄԱՄԲ ՍՏԱՆՈՒՄ Է ՌՈՆԱԼԴՈՒՆ(ծաղրանկար)
Արխիվ 12-16
ՈՍԿԵ ԳՆԴԱԿԸ ՍԽԱԼՄԱՄԲ ՍՏԱՆՈՒՄ Է ՌՈՆԱԼԴՈՒՆ(ծաղրանկար)
Ծաղրանկարիչ Օմար Մոմանին չէր կարող չանդրադառնալ այսօր կայանալիք «Ոսկե գնդակ-2015» մրցանակաբաշխությանը: Ծաղրանկարիչը զվարճալի աշխատանք է ներկայացրել Ոսկե գնդակի հանձման արարողության ընթացքը պատկերելով իրավիճակով, որը ստեղծվել էր դեկտեմբերին կայացած «Միսս տիեզերք-2015» մրցույթի հաղթողին հայտարարելու ժամանակ: Հիշեցնենք, որ հաղորդավարը սկզբում սխալմամբ թագը հանձնել էր Կոլումբիայի ներկայացուցչին՝ Արիադնա Գուտյերեսին, սակայն քիչ հետո հայտարարել էր սխալմունքի մասին: Մրցույթի իրական հաղթողը ֆիլիպինուհի Պիա Ալոնսո Վուրթցբախն էր: Մոմանիի ծաղրանկարում նույն իրավիճակում հայտնվում են նաեւ Ոսկե գնդակի երեք հավակնորդները եւ հաղորդավարը սխալմամբ մրցանակը հանձնում է պորտուգալացի Կրիշտիանո Ռոնալդուին, ինչը առաջացնում է վերջինիս մրցակիցների ծիծաղը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163340&l=am/