ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ Է ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ
Արխիվ 12-16
ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ Է
ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ
ԱԱԾ-ի վնասազերծած հանցավոր խմբի հետ համագործակցության, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու համար ձերբակալվել էր պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: «Իրավունք»-ը նրա փաստաբան Ստեփան Ոսկանյանից պարզեց` բացի մեկ հարցաքննությունից` քննչական այլ գործողություն կատարվե՞լ է: «Նրան հարցաքննել են որպես կասկածյալ, ապա մեղադրյալ: Քննչական այլ գործողություններ չեն արվել: Իմ պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրած մեղադրանքը: Որեւէ փաստ չի ներկայացվել, որ պրն Շիրխանյանը որեւէ կերպ մասնակցել է հանցավոր խմբի գործունեությանը կամ ինչ-որ գործողություն կատարել »,- պատասխանեց փաստաբանը:
Ստեփան Ոսկանյանը բողոքարկել էր իր պաշտպանյալի խափանման միջոցը` հաշվի առնելով նրա տարիքը, առողջական խնդիրները, նրան առաջադրված մեղադրանքի անհիմն լինելը, սակայն առաջին ատյանի դատարանը մերժել էր այն: «Մենք դիմել ենք վերաքննիչ դատարան, սպասում ենք պատասխանի»,- մանրամասնեց փաստաբանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163335&l=am/