ՔԱՂԱՔԱԳԵՏ. «ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԱՆԿԱԽԱՑԵԼ, ԱՅԼ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ»

Արխիվ 12-16

ՔԱՂԱՔԱԳԵՏ. «ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԱՆԿԱԽԱՑԵԼ, ԱՅԼ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ»

 

Օրեր առաջ տեղեկատվություն տարածվեց, որ Ադրբեջանում  նորանկախ հանրապետություն է  հռչակվել: Մի խումբ անձինք Բաքվի ծովածոցում գտնվող Բեյուկ-Զիրյա կոչվող ամայի կղզին հռչակել են Նարգինի հանրապետություն:  «Իրավունք»-ը  քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանից պարզեց` տեղեկատվությունը որքանով է իրականությանը համապատասխանում եւ  ինչ  ազդեցություն սա կունենա Ադրբեջանի համար:  Ըստ  քաղաքագետի` խոսքը ոչ թե հանրապետության հռչակման, այլ բողոքի ակցիայի մասին է, որի  պատճառը երկրում տիրող սոցիալական վիճակն է:

Նորանկախ հանրապետություն հռչակողները հայտարարվել էին  պետության  ժողովրդավարական  լինելու, զորակոչ ու հարկեր չլինելու մասին: Ավելին`   խոստանում են ձայնի իրավունք տալ բոլոր քաղաքացիներին, իսկ գազը, ջուրը, էլեկտրաէներգիան դարձնել  անվճար:  Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով` սրանով բողոքի ակցիայի մասնակիցները ցանկացել են ասել` ինչպիսի պետության մասին են երազում: «Բեյուկ-Զիրյա կոչվող ամայի կղզին չունի ոչ բնակչություն, ոչ էլ ռեսուրսներ`   վերոնշյալ խոստումները կյանքի կոչելու համար: Այնպես որ սա ընդամենը քարոզչական հնարք է`  բողոքն արտահայտելու»,- հիմնավորում է վերլուծաբանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ազգային  արժույթի` մանաթի արժեզրկմանը, Հրանտ Մելիք-Շահնազարյանը դժվարացավ ասել`ներքին ու արտաքին կոնկրետ ին չ գործոնների ազդեցության հետեւանք է: «Մի բան, սակայն, հստակ է` ուրախալի է, որ Բաքուն նման խնդիրների առաջ է կանգնած, քանի որ այդ վիճակում նա քիչ  վտանգավոր է  տարածաշրջանի համար»,- եզրափակեց քաղաքագետը:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163333&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան