Ձմռանը լվացվելուց խորհուրդ չի տրվում օգտագործել ծորակի ջուր և օճառ. Մաշկաբան

Արխիվ 12-16

Ձմռանը լվացվելուց խորհուրդ չի տրվում օգտագործել ծորակի ջուր և օճառ. Մաշկաբան


Առավել ուշադիր խնամքի կարիք ունի մաշկը ձմռանը` ելնելով մի շարք անբարենպաստ գործոնների առկայությունից` ցուրտ, քամի, տներում առկա չոր օդ, որոնք վնասում են մաշկի պաշտպանիչ շերտը: Այդ մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց մաշկաբան ՎԱՐԴԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ:

Բժշկի փոխանցմամբ՝ ցրտի ազդեցությամբ հաստանում է մաշկի մակերեսային շերտը` էպիդերմիսը, սառը, խոնավ օդը, քամին ջրազրկում են մաշկը, իջնում է ճարպագեղձերի աշխատանքը, որի հետևանքով մաշկը չորանում և կոպտանում է: Այս գործոնները բերում են նաև մաշկի վաղաժամ ծերացման:
«Ձմռանը լվացվելուց խորհուրդ չի տրվում օգտագործել ծորակի ջուր և օճառ: Կոշտ ջուրը պարունակում է մագնեզիումի և կալցիումի աղեր, որոնք մաշկի վրա անլուծելի շերտ են առաջացնում: Ճարպոտ մաշկի դեպքում այն առաջացնում է բորբոքում, իսկ չորի դեպքում` թեփոտում: Խորհուրդ է տրվում օգտագործել մաքրող կաթիկներ և տոնիկներ, որոնք չեն պարունակում սպիրտ»,- բացատրեց մաշկաբանը:

Վ. Ներսիսյանը նկատեց, որ տանից դուրս գալիս պետք է օգտագործել «ձմեռային» նրբաքսուքներ (կրեմներ), որոնց հատուկ բաղադրամասերը պաշտպանում են մաշկը, իսկ տուն վերադառնալիս օգտագործել խոնավացնող քսուքներ: «Հատուկ խնամքի կարիք ունի ձեռքերի մաշկը: Քանի որ այս հատվածում ճարպագեղձերը քիչ են, ապա պարզ է, որ ջրաճարպային պաշտպանիչ շերտն այստեղ թույլ է արտահայտված, հետևաբար այս հատվածի մաշկը ավելի խոցելի է ձմռան անբարենպաստ գործոնների առաջ: Ձեռքերը լվալ խոնավացնող օճառով, օգտագործել խոնավացնող քսուքներ և անպայման հագնել բամբակյա ձեռնոցներ»:

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163327&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան