Լեգենդար Գարրի Կասպարովն այս անգամ շախ եւ մատ արեց Ադրբեջանին
Արխիվ 12-16
ԼԵԳԵՆԴԱՐ ԳԱՐՐԻ ԿԱՍՊԱՐՈՎՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՇԱԽ ԵՎ
ՄԱՏ ԱՐԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Հայ-հրեական ծագում ունեցող ԽՍՀՄ եւ ՌԴ չեմպիոն, Շախմատի համաշխարհային օլիմպիադայի ութակի հաղթող ո տասնմեկ շախմատային «Օսկարի» դափնեկիր ԳԱՐՐԻ ԿԱՍՊԱՐՈՎԸ, ով համարվում է ժամանակակից պատմության մեծագույն շախմատիստներից մեկը, այս անգամ շախ եւ մատ է արել Ադրբեջանին, որտեղ ծնվել եւ ապրել է 27 տարի: 53-ամյա ռուսաստանաբնակ գրոսմայստերը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում մասնավորապես նշել է. «1990 թվականի հունվարին ես ստիպված էի լքել Բաքուն: Միշտ ասում էի, որ ծնվել եմ մի երկրում, որի մայրաքաղաքը Մոսկվան է, եւ Սովետական միության փլուզումից հետո, շարունակեցի ապրել այն երկրում, որի մայրաքաղաքը շարունակեց մնալ Մոսկվան: Իմ կյանքում ռուսաց լեզուն, ռուսական մշակույթն ու կրթությունը էական դեր են ունեցել»: Անդրադառնալով ծնողների տարբեր ազգային պատկանելություն ունենալուն (հայրական կողմից հրեա է, մայրական կողմից` հայ)` Գ. Կասպարովն ասել է, որ ժամանակին հարմար էր ապրել Բաքվում, քանի որ այնտեղ բազմազգ ժողովուրդ էր ապրում եւ երկրում գերակշռում էր ռուսականությունը: Իսկ ինչ վերաբերում է այսօրվա Ադրբեջանին, շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Կասպարովը շեշտել է. «Անկախ նրանից, որ իմ անձնագրում նշված է, թե ծնվել եմ Բաքվում, այսօրվա Ադրբեջանի հետ չունեմ որեւէ կապ եւ չի էլ կարող լինել»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163324&l=am/