ԱՅՍՕՐ «ԱՐԱՐԱՏԻ» ԼԵԳԵՆԴԱՐ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻ՝ ԽՈՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
Արխիվ 12-16
ԱՅՍՕՐ «ԱՐԱՐԱՏԻ» ԼԵԳԵՆԴԱՐ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻ՝ ԽՈՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
Այսօր՝ հունվարի 10-ին, լրանում է հայկական ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Խորեն Հովհաննիսյանի 61-ամյակը: «Իրավունքը» շնորհավորում է լեգենդար ֆուտբոլիստին տարեդարձի կապակցությամբ ու մաղթում քաջառողջություն եւ նորանոր ձեռքբերումներ:
Խորեն Հովհաննիսյանը հայկական ֆուտբոլի ամենախարիզմատիկ ներկայացուցիչներից է: Խաղացել է Երեւանի «Արարատում»` 1975-1985 թվականներին: Մշտապես աչքի է ընկել իր զարմանալի տեխնիկայով, առաջնորդին բնորոշ հատկանիշներով եւ խաղի կազմակերպման հիանալի տաղանդով: ԽՍՀՄ հավաքականում անցկացրել է 35 խաղ, դարձել` 7 գոլի հեղինակ: 1980 թվականի Մոսկվայի Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր է, 1976 թվականի Եվրոպայի երիտասարդական թիմերի չեմպիոն, 1975 թվականի ԽՍՀՄ գավաթակիր, 1976 թվականի ԽՍՀՄ գարնանային առաջնության արծաթե մրցանակակիր, 1982 թվականին մասնակցել է Իսպանիայի աշխարհի առաջնությանը` Բելգիայի դարպասին խփելով անչափ գեղեցիկ գնդակ:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163323&l=am/