Սոֆի Մխեյան. «ԱՅՍՕՐ ԱՇԽԱՐՀԸ ԿԱՐԾԵՍ ՇՈՒՌ Է ԵԿԵԼ»
Արխիվ 12-16
Սոֆի Մխեյան. «ԱՅՍՕՐ ԱՇԽԱՐՀԸ ԿԱՐԾԵՍ ՇՈՒՌ Է ԵԿԵԼ»
Երգչուհի ՍՈՖԻ ՄԽԵՅԱՆԸ 2016-ից ունի բազում ակնկալիքներ, սակայն նրա համար կան առաջնահերթ գլոբալ ցանկություններ. «Միակ բանը առողջությունն է, որ կցանկանամ մաղթել բոլորին, հետո խաղաղություն մեր երկրի սահմաններում, այդ սահմաններն անառիկ պահող բոլոր զինվորներին բարի ծառայություն եւ առողջ վերադարձ իրենց ընտանիքներին, որովհետեւ յուրաքանչյուր ծնող, մայր սպասում է իր զավակի վերադարձին: Թող Աստծո ձեռքը մեր երկրի ու պետության վրա լինի, այսօր աշխարհը կարծես շուռ է եկել ու չգիտես, թե վաղն ինչ կարող է լինել: Մի խոսքով` առողջություն, սեր եմ մաղթում բոլորին, թող ժպտան միշտ, լինեն սիրով լի, ունենան հավատ ու սեր դեպի լավը, հակառակ դեպքում ամեն ինչ սկսում է սխալ ընթանալ: Իմ տեսակով դրական մարդ եմ ու փորձում եմ իմ շուրջն էլ դրական աուրա լցնել, որովհետեւ ասում են` բումերանգը երբ նետում ես դրական, այն դրական էլ վերադառնում է քեզ: Տա Աստված, որ 2016 թվականը լինի սիրո, ծնունդների տարի, կարողանանք շատանալ եւ չպակասենք, լինենք առողջ ու երջանիկ: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163322&l=am/