ԱՐԱ ԱՍՈՅԱՆ. «ԳՐԻՊՈՎ ՏԱՌԱՊՈՂ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՄՈՏ 80 ՏՈԿՈՍԻ ՄՈՏ ԱԽՏՈՐՈՇՎԵԼ Է «ԽՈԶԻ ԳՐԻՊ»
Արխիվ 12-16
ԱՐԱ ԱՍՈՅԱՆ. «ԳՐԻՊՈՎ ՏԱՌԱՊՈՂ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՄՈՏ 80 ՏՈԿՈՍԻ ՄՈՏ ԱԽՏՈՐՈՇՎԵԼ Է «ԽՈԶԻ ԳՐԻՊ»
Հայաստանի գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն առցանց ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում «խոզի գրիպից» չորս մարդ է մահացել: Գլխավոր ինֆեկցիոնիստի խոսքով`մահվան դեպքերը բժշկությունը չէր կարող կանխել, քանի որ գրիպը հանգեցրել էր խրոնիկ հիվանդությունների բարդության կամ մարդիկ չափազանց ուշ էին դիմել բժշկի։ «Հիմա Հայաստանի հիվանդանոցներում ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ութ մարդ, որոնց մոտ ախտորոշվել է «խոզի գրիպ»։ Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին։ Նրանցից մեկը հղի է», – ասաց Ասոյանը։
Արա Ասոյանի տեղեկացմամբ հոսպիտալացվել է 150 երեխա, 120 հղի։ Նման ախտորոշմամբ հիվանդներ կան նաև ծննդատներում։ Բոլոր ծննդատներին կցված են ինֆեկցիոնիստներ։ Ընդհանուր առմամբ, գրիպով տառապող հիվանդների շուրջ 80 տոկոսի մոտ ախտորոշվել է H1N1 վիրուսի ենթատիպ («խոզի գրիպ»)։
https://iravunk.com/sim/?p=163320&l=am/