ԶԻԴԱՆԸ ՝ՌՈՆԱԼԴՈՒԻ, ԻՐ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԻԿԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16
ԶԻԴԱՆԸ ՝ՌՈՆԱԼԴՈՒԻ, ԻՐ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԻԿԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադարձել է մի քանի կարեւոր հարցերի.
Կրիշտիանո Ռոնալդուի մասին.
«Մի քանի բան կասեմ նրա մասին. Թվերը խոսում են Ռոնալդուի փոխարեն, ինձ համար ծիծաղելի է, որ դուք հարցնում եք նրա հեռանալու մասին: Ռոնալդուն թիմի սիրտն ու հոգին է եւ այս ամբողջ ժամանակում նա դարձել է իսկական մադրիդիստ: Իհարկե, նա ունի թերություններ, բայց ես երջանիկ եմ մարզել Ռոնալդու նման խաղացողի: Քանի դեռ ես այստեղ եմ Ռոնալդուն ոչ մի տեղ չի գնա»:
Խաղը կենտրոնում.
«Ես չեմ ասելու թե ովքեր են խաղալու կենտրոնում: Խամեսն ու Իկսոն հավասարաչափ կարեւոր են թիմի համար, ես վստահում եմ երկուսին էլ: Իմ գլխավոր նպատակն է վաստակել բոլոր խաղացողների վստահությունը: Դա շատ կարեւոր է, չէ որ հիմնական կազմի բոլոր ֆուտբոլիստները չեն կարող միաժամանակ խաղադաշտ դուրս գալ, ինչ-որ մեկը պետք է մնա պահեստայինների նստարանին»:
Տրանսֆերային պատուհանի մասին.
«Չեմ կարծում թե որեւէ մեկը պետք է հեռանա թիմից: Համալրումների կարիք նույնպես չկա, ես գոհ եմ այն ֆուտբոլիստներից, որոնք իմ տրամադրության տակ են»:
ВВС-իի գործառույթների մասին.
«Ամբողջ թիմը ինչպես պաշտպանվելու այնպես էլ հարձակվելու է: Չպետք է լինի այնպես, որ երկու կամ երեք ֆուտբոլիստներ չմասնակցեն պաշտպանությանը, ահա թե ինչ եմ ես փորձելու հասցնել ֆուտբոլիստներին: Երբ գնդակը լինի մեզ մոտ ամբողջ թիմը պետք է հարձակմանը մասնացի: Պաշտպանվելու լավագույն միջոցը՝հարձակումն է»:
Հետագա աշխատանքի մասին.
«Մենք մեր բոլոր ուժերը կկենտրոնացնենք: Հունվարին լավ գրաֆիկ ունենք, շաբաթը մեկ խաղ: Դրա համար լրացուցիչ ժամանակը կօգտագործենք իմ գաղափարներն իրականացնելու ուղղությամբ»:
Իր անհանգստությունների մասին.
«Հիմա ինձ ոչինչ չի անհանգստացնում: Ես գտնվում եմ իմ տեղում: Շատ դժվար է մարզիչ լինելը, բայց ես պատրաստ եմ եւ դա ամենակարեւորն է: Երբ դու քո մեջ զգում ես ուժ, մնացած ոչինչ կարեւոր չէ: Միշտ էլ կարելի է ավելի լավը դառնալ 20 կամ 30 տարեկանում: Ահա թե ինչն եմ ուզում հասցնել իմ խաղացողներին»:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163319&l=am/