ՄԱՐԿՈՍ ՊԻԶԵԼԻ. ՀՐԱՊԱՐԱԿԱՎ ԽԶՈՒՄ ԵՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՍ, 712 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐՆ ԷԼ ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ԱԿՏՈԲԵԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ՄԱՐԿՈՍ ՊԻԶԵԼԻ. ՀՐԱՊԱՐԱԿԱՎ ԽԶՈՒՄ ԵՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՍ, 712 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐՆ ԷԼ ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ԱԿՏՈԲԵԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ

 

 

Ղազախական «Ակտոբեն», որի կազմում 2014 թվականից հանդես էր գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին հայտնվել է ծանր ֆինանսական կացության մեջ եւ դեռ ամիսներ առաջ ակումբը հայտարարել էր, որ պատրաստվում է հրաժարվել մեկնարկային կազմի մի շարք ֆուտբոլիստներից: Մարկոս Պիզելիի աշխատավարձի չափը ղազախական ակումբում կազմում էր ամսեկան 75 հազար դոլար, այդ հանգամանքը առաջացրել էր ակումբի երկրպագուների զայրույթը: Ստեղծված իրավիճակը ստիպեց Մարկոս Պիզելիին ժամանակից շուտ հեռանալ թիմից խզելով պայմանագիրը ակումբի հետ.«Ես հետեւում եմ թե ինչ է կատարվում, գիտեմ, որ ակումբի ղեկավարությունը հրապարակում է պայմանագրերի բոլոր կետերը: Գիտեմ նաեւ թե ինչ են ասում երկրպագուները: Ես եկել եմ «Ակտոբե» խաղալու եւ ոչ թե գումար վաստակելու: Այն ակումբից, որից տեղափոխվել եմ ակտոբական թիմ ես վաստակում էի ոչ պակաս եւ Ղազախստան եմ տեղափոխվել եմ ոչ նրա համար, որ ավելի շատ գումար վաստակեմ: Ես կհասկանայի ինձ ուղղված դժգոհությունները, եթե միայն ես ղազախական ֆուտբոլում վաստակեի այսքան գումար: Բոլոր լավ լեգիոներները այստեղ ստանում են նույնքան եւ անգամ ավելին: Եվս մեկ հանգամանք.Ամեն բան ներկայացվում է այնպես, իբրեւ ես հեռանում եմ թիմից ակումբի ֆինանասական խնդիրների պատճառով, բայց դա այդպես չէ: Այստեղ ինձ ամեն բան դուր էր գալիս ե՛ւ թիմը ե՛ւ երկրպագուները դրա համար ես գնում էի շատ փոխզիջումների ակումբում մնալու համար: Բայց ակումբի նոր ղեկավարությունն իր մոտեցումներն ունի: Եվ ի վերջո, եթե ղեկավարությունը ամեն բանի մասին խոսում է հրապարակավ, ապա ես էլ հրապարակային խզում եմ պայմանագիրս: Դեռ 12 ամսվա գործող պայմանագիր ունեմ եւ եթե շատ ցանկանամ, կարող եմ մնալ եւ ստանալ պայմանագրով նախատեսված ամբողջ գումարը: Բայց իմանալով, որ այդ միջոցները մեր երկրպագուների եւ Ակտոբեի բնակիչների գրպանից են՝ ես համաձայնեցի խզել պայմագիրը եւ ստացա միայն 2.5 ամսվա փոխհատուցում: 9.5 ամսվա 712 հազար 500 դոլարը նվիրում են բոլոր երկրպագուներին եւ քաղաքի բնակիչներին: Ես շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին, որոնք մինչեւ վերջ մեր կողքին են եղել: Ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ բան այնպես չի ստացվել, բայց ես փորձել եմ ամբողջ հոգով: Հուսով եմ դեռ կհանդիպենք»,- Մարկոս Պիզելիի խոսքը մեջբերում է sports.kz-ն:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=163318&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան