ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏՈՒՐՔԻ ՉՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐ ՉԵՆ ԿԻՐԱՌՎԻ
Արխիվ 12-16
ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏՈՒՐՔԻ ՉՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐ ՉԵՆ ԿԻՐԱՌՎԻ
Մինչ շարունակվում է մարդկանց փնթփնթոցը ձյունառատ ձմռան մասին, Երեւանի քաղաքապետարանը փորձում է նվազագույնի հասցնել դժգոհությունների ալիքը: Եվ այսպես Երեւանի քաղաքապետարանը վարորդներին տեղեկացնում է. « 2015 թվականի դեկտեմբերի 31-ից մինչեւ Երեւան քաղաքի փողոցներում իրականացվող ձյան մաքրման աշխատանքների լիարժեք ավարտը, ավտոկայանատեղերի տուրքի չվճարման հայտնաբերված իրավախախտումերի վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվի եւ վարչական տույժեր չեն կիրառվի»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163310&l=am/