ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ


Ամանորյա իրարանցմանը զուգահեռ  չեն դադարում նաեւ տոնական շնորհավորանքներն ու բարեմաղթանքները: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար արտիստները նույնպես շնորհավորել են իրենց հանդիսատեսին:


Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ ԱՆԱՀԻՏ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Իմ խորին համոզմամբ` Նոր տարին ամենասիրելի ու սպասված, խորհրդավոր ու հեքիաթային տոնն է, որ գալիս է բոլորիս կամքից անկախ, իր ժամանակին, սեփական քայլքով: Եվ ամեն ագամ բերում է իր հետ նորանոր հույզեր, նորացված հույսեր ու ջերմ սպասումներ: Թող 2016-ը բերի մեր ազգին հոգեկան անդորր ու բարօրություն, ողջախոհ քայլեր կատարելու ի վերուստ տրված մեծ իմաստնություն: Թող լինի առողջության, երջանկության եւ սիրո տարի, ու ամեն մի մարդ, որպես ամանորյա նվեր, կատարված տեսնի իր հոգու թաքուն անկյունում փայփայած գողտրիկ երազանքը: Նվիրական իղձերի անակնկալ իրականացումը թող հաճելիորեն խանդավառի բոլորի հոգիները: «Արի՜, Նո՛ր տարի, Գալուստդ բարի՛, Բայց այնպե՛ս արի, Որ ավելանա աշխարհի բարին...»:

 

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ ՀԱՍՄԻԿ ՀԱՑԱԳՈՐԾՅԱՆ. «Ցանկանում եմ, որ լինի խաղաղության եւ բարության տարի, մարդկանց դեմքերին ժպիտը չպակասի, իսկ Աստծուց խնդրում եմ առողջություն եւ անփորձանք ծառայություն մեր զինվորներին: Թող նոր տարին բարության ու սիրո տարի լինի, իսկ մեր թատրոնում էլ նոր ներկայացումներ լինեն, որպեսզի լավագույնս ներկայանանք մեր հանդիսատեսին: Շնորհավոր Նոր տարի»:


Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԵՅՐԱՆՅԱՆ. «Հարգելի հանդիսատես, սիրելի ժողովուրդ, մեծարգո արվեստասեր հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ցանկանում եմ մեր հայրենիքին խաղաղություն եւ բարգավաճում: Թող գալիք տարին լինի արվեստի, բարիքի ու մեր բոլոր ցանկությունների իրագործման տարի, իսկ մենք էլ մեր հերթին կաշխատենք լավագույնս ներկայացնել մեր մշակույթը ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս: Շնորհավոր 2016 թվական»:


Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչ, ՀՀ վաստ. արտիստ ՊԵՐՃ ՔԱՐԱԶՅԱՆ. «Ի սրտե շնորհավորեւում եմ ողջ հայ ազգի Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով առաջին հերթին խաղաղություն, մեր զինվորներին՝ անփորձանք ծառայություն՝ կոչ անելով միասնության եւ համախմբվածության: Թող Նոր տարին բարության եւ ներողամտության սերմանման տարի լինի համայն մարդկության համար»:


Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ ՄԱԳԴԱ ՄԿՐՏՉՅԱՆ. «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Ձեզ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Թող Նոր տարին բարեբեր լինի բոլորիդ համար, տարվա ընթացքում բազում գեղեցիկ եւ հիշարժան պահեր եմ ցանկանում: Ստեղծագործական նորանոր հաջողություններ եմ ցանկանում իմ կոլեգաներին, իսկ հայ զինվորին խաղաղ ծառայություն, որպեսզի հետայսու նույնպես մեր երկրի սահմանները լինեն խաղաղ եւ անառիկ: Շնորհավոր տոնդ հայ զինվոր, շնորհավոր տոնդ Հայաստանի քաղաքացի… »:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի ԱՆՆԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ. «Մի հեքիաթային խորհուրդ կա, երբ տարեվերջին հետադարձ հայացք ես ձգում անցած տարվան ու փորձում արժեւորել ապրածդ ամեն օրը...գնահատական տալ այս կամ այն իրավիճակին,իմաստավորել ու մտովի շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր հայտնվեցին կյանքի այդ ժամանակահատվածում... 2015 թվականից վերցնելով ամենաջերմ ու բարի հույզերը, լավի ու բարու սպասումով մտանք 2016 թվական...Թող իրականանան բոլորիս ամենանվիրական իղձերը, Սերն ու Խաղաղությունն իշխեն ամբողջ աշխարհում, Երջանկությամբ ու բերկրանքով լցվեն բոլորիս սրտերը. ..Արվեստագետի համար չկա ավելի մեծ երջանկություն, քան ստեղծագործելու եւ արարելու հնարավորությունը...Թող որ ունենանք այդ պատիվը ապրելու եւ ստեղծագործելու խաղաղ ու բոլորիս համար թանկ մեր հայրենիքում...Շնորհավոր Նոր տարի...»:


Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի ԻՆԳԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՑ. «Սրտանց շնորհավորում եմ մեր ժողովրդի Ամանորը եւ Սուրբ Ծնունդը: Թող տարին եռանդ, սեր, հավատ պարգեւի բոլորիս: Գալիք տարին լինի լուսավոր, երազանքների իրագործման եւ ներդաշնակ տարի: Եվ թող խաղաղության աղավնին դյութիչ երաժշտության ներքո թեւածի ամբողջ աշխարհում, իսկ մեր սահմաններն էլ լինեն հավետ անառիկ: Շնորհավոր Նոր տարի»:


Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարուհի ՍՅՈՒԶԱՆՆԱ ՓԻՐՈՒՄՅԱՆ. «Յուրաքանչյուր Նոր տարվանից սպասելիքները շատ են, սակայն ամենակարեւորը կարծում եմ, որ ցակացած հայի համար դա խաղաղությունն է: Ցանկանում եմ, որ մեր Հայաստան աշխարհում Նոր տարում տեւածի խաղաղությունն ու սերը: Սեր անսահման սեր ու երջանկություն եմ ցանկանում բոլորիդ եւ թող Նոր տարին լինի Խաղաղության ու Սիրո տարի: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»:


Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարուհի ԱՆՆԱ ՎԵՔԻԼՅԱՆ. «Ի սրտե շնորհավորում եմ բոլորի Նոր Տարին եւ Սուրբ Ծնունդը։ Թող որ այս տարին յուրաքանչյուրի համար լինի վերելքների, նորանոր ձեռքբերումների եւ երջանկության տարի։ Թող արվեստի կենարար շունչը թեւածի Հայաստանում, իսկ մենք էլ մեր հերթին ամեն ինչ կանենք, որպեսզի ամբողջ տարվա ընթացքում բարձր տրամադրություն փոխանցենք մեր հանդիսատեսին: Բոլորին մաղթում եմ առողջություն, խաղաղություն, սեր եւ հավատ»:


Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարուհի ՄԵՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «Հարգելի հանդիսատես, ցանկանում եմ, որ 2016 թվականը իր հետ բերի երջանկություն, առողջություն եւ խաղաղություն: Թող իրականանան բոլորի երազանքները եւ հեքիաթը այցելի յուրաքանչյուրին: Ցանկանում եմ, որ սերն ու երջանկությունը թեւածեն մեր երկրում: Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ»:


Ա. Սպեդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարուհի ՍՈՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «Ի սրտե շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող  2015-ը տանի բոլոր տխրություններն ու դժվարությունները, իսկ նոր տարին իր հետ հաջողություն եւ խաղաղություն բերի:Ցանկանում եմ հաճելի անակնկալներով եւ վառ տպավորություններով լի տարի: Թող բոլորիս օջախները լցվի սիրով եւ երջանկությամբ: Շնորհավոր Նոր տարի»:


Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող ՍԵՎԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ. «Ցանկացած Նոր տարի իր հետ նոր երազանքների, նոր ձեռքբերումների իրագործման դռներ է բացում: Ցանկանում եմ, որ մեր երկիրն այս տարի առավել հզոր լինի, առավել ուժեղ լինի եւ որ յուրաքանչյուր հայ ընտանիքում երջանկությունն անպակաս լինի»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163309&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան