ՓԱՍՏԱԲԱՆ. ՇԻՐԽԱՆՅԱՆԻ ՀԵՏ ԴԵՌԵՒՍ ՈՐԵՒԷ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿԱՏԱՐՎԵԼ
Արխիվ 12-16
ՓԱՍՏԱԲԱՆ. ՇԻՐԽԱՆՅԱՆԻ ՀԵՏ ԴԵՌԵՒՍ ՈՐԵՒԷ
ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿԱՏԱՐՎԵԼ
ԱԱԾ-ի կողմից կալանավորված ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նկատմամբ, ով կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով, «Մեղադրանքը առաջադրելուց հետո որեւէ քննչական գործողությունը դեռեւս չի կատարվել, նա մինչ օրս միայն մեկ անգամ հարցաքննվել է»,- iravunk.com-ի թղաթկացի հարցի, թե ինչ ընթացքի մեջ է նախաքննությունը ասաց Շիրխանյանի փաստաբաններից ՍՏԵՓԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ:
Հիշեցնենք, որ այս գործի շրջանակներում ձերբակալվել ու հետո կալանավորվել էին ազատամարտիկներ Աղասի Մարտիրոսյանը, Խաչիկ Ավետիսյանը, ինչպես նաև շուրջ 26 մարդ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163308&l=am/