ԳԱԳԻԿ ՍՈՒՐԵՆՅԱՆ.ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԿՐԿԻՆ ԿՆՎԱԶԻ 5-7 ԱՍՏԻՃԱՆՈՎ
Արխիվ 12-16
ԳԱԳԻԿ ՍՈՒՐԵՆՅԱՆ. ՕԴԻ
ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԿՐԿԻՆ ԿՆՎԱԶԻ 5-7 ԱՍՏԻՃԱՆՈՎ
Հունվարի 13-ից սկսած հանրապետություն կթափանցեն հարավ-արեւմտյան տաք օդային հոսանքներ, որից հետո օդի ջերմաստիճանի կրկին կբարձրանա: Այս մասին iravunk.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՏԿԱԻՆ Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Սակայն մինչ այդ` հունվարի 10-11-ը ջերմաստիճանի նվազում է սպասվում, մասնավորապես մեր զրուցակցի խոսքով.
- Առաջիկա երկու օրերի ընթացքում ողջ հանրապետությունը գտնվում է ցիկլոնի ազդեցության տակ, սպասվում է ձյուն, առանձին մարզերում տեղումներ անձրեւի տեսքով: Հունվարի 10-ից մինչեւ հունվարի 11-ը ջերմասիտիճանի նվազում է սպասվում հանրապետության առանձին հատվածներում, մայրաքաղաքում ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163307&l=am/