ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ 7-Ը ՀԱՅ ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՀՆՉԵԼ Է 4500 ԿՐԱԿՈՑ
Արխիվ 12-16
ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ 7-Ը ՀԱՅ ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՀՆՉԵԼ Է 4500 ԿՐԱԿՈՑ
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ամանորյա տոների ընթացքում հիմնականում պահպանվել է շփման գծում հաստատված հարաբերական անդորրը:
Հունվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 4500 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
https://iravunk.com/sim/?p=163305&l=am/