Ի՞ՆՉ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԿՓՈԽՎԻ «ՌԵԱԼՈՒՄ» ԶԻԴԱՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ
Արխիվ 12-16
Ի՞ՆՉ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԿՓՈԽՎԻ «ՌԵԱԼՈՒՄ» ԶԻԴԱՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի փոփոխությունը սպասված էր, կանխատեսելի բայց միեւնույն ժամանակ դժվար էր գուշակել այդքան արագ կընդունե՞ր ակումբի նախագահ Ֆլորենտինո Պեսրեսը, որ սխալվել է Ռաֆա Բենիտեսի նշանակաման հարցում: Այսպես, Արքայական ակումբը ունի նոր գլխավոր մարզիչ, իսկ դա նշանակում է, որ թիմը սկսկում է նոր շրջափուլ արդեն Զինեդին Զիդանի գլխավորությամբ:
Զիդանի նշանակումը, որպես մադրիդցիների գլխավոր մարզիչ շատերին ուրախացրեց, քանի որ վերջինս ակումբի կենդանի լեգենդներից մեկն է եւ թերեւս որքան էլ ժամանակ անցնի անհնար է մոռանալ այն ինչ անում էր Զիդանը խաղադաշտում, բայց այլ հարց է լինել փառահեղ ֆուտբոլիստ եւ բոլորվին այլ հարց լուծել քո առաջ դրված խնդիրնեը, որպես թիմի մարզիչ: Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Օտմար Հիտցֆելդը խելահեղ որոշում է համարում Զիդանի նշանակումը.«Կարծես՝ Զիդանը շահել է վիճակախաղում: Նա ոչ մի փորձ չունի: Նա կարող է պարծենալ խաղացողի կարգավիճակում ձեռք բերած անունով, բայց որպես մարզիչ Զիդանը ոչինչ չի ապացուցել, իսկ հիմա նա պետք է աշխատի աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ»,- Հիտցֆելդի խոսքը մեջբերում է blick.ch-ն: Եվ միանգամից մյուս մտավախությունը, արդյո՞ք Զիդանը կկարողանա այսպես ասած լեզու գտնել թիմի աստղերի հետ: Երբ խոաքը գնում է «Ռեալի» աստղերի մասին, առաջին հերթին, որպես պրոբլեմատիկ աստղ շրջանառվում է Կրիշտիանո Ռոնալդուի անունը: Միջազգային մի շարք պարբերականններ արդեն շտապում են վերջինիս ուղարկել ՊՍԺ կամ «ՄանչեսթերՅունայթեդ», չհավատալով Ռոնալդու-Զիդան հարաբերությունների հարթ ընթացքին: Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վանդերլեյ Լուշեմբուրգոնը մտավախություն է հայտնել, որ առաջնորդի համար պայքարը կստիպի Ռոնալդուին Զիդանի հետ հարաբերությունները բարիդրացիականից տեղափոխել այլ հարթություն. «Զիդանը եղել է թիմի առաջնորդը, երբ դեռ ֆուտբոլիստ էր: Այնպես որ, Ռոնալդուն պետք է իմանա, որ հանդերձարանում հայտնվել է նոր առաջնորդ: Կրիշտիանուն պետք է հասկանա, որ թիմի մարզիչը Զիդանն է, այլ ոչ թե նա»,-Լուշեմբուրգոյի խոսքերն է փոխանցում իսպանական Marca-ն: Այսպես, թե ինչ նոտաների վրա Ռոնալդուն եւ Զիդանը կկառուցեն իրենց պրոֆեսիոնալ եւ գործնական փոխհարաբերությունները պարզ կլինի արդեն առաջիկա խաղերում: Եթե Ռոնալդուն որոշի լքել թիմը, ապա ակումբը կփորձի ձեռք բերել Էդեն Ազարին: Ըստ The Sun-ի Զիդանի համար մեկ տրանսֆերային նպատակը կապված է հենց Ազարի հետ, թեեւ 120 մլն եվրոն որ պահանջում է իր ֆուտբոլսիտի համար «Չելսին», գուցե ստիպի Պերեսին ավելի համեստ տրանսֆերների շուրջ մտորել: Ինչեւէ, ինչպես գիտեք Ռաֆայել Բենիտեսի գլխավորությամբ մադրիդցիները ոչ միայն խաղադաշտում ունեին խնդիրներ այլեւ հանդերձարանում, սերուցքայինների մի շարք ֆուտբոլիստներ Բենիտեսի հետ լարված հարաբերություններ ունեին: Ինչպես օրինակ Իսկոն, ով արդեն որոշել էր փոխել մարզաշապիկը, իսկ ահա Զիդանի նշանակումից հետո այլեւս այդ որոշմանը չէ: Այս պահին որքան էլ իրադարձությունների շղթաները որոշ եզրակացություններ են հուշում, այնուամենայնիվ ամենակարեւոր հարցերը կլուծվեն կամ դրանց նորերը կավելանան, երբ «Ռեալը» դուրս գա խաղադաշտ Զիդանի կարգադրությունները կատարելու: Ինչեւէ, այս պահին կարելի է միայն ասել, որ ակումբի ֆուտբոլիստներն իրենց աջակցությունն են հայտնել նորանշանակ մարզչին, վերջինս էլ փոստացել է ընդհանուր նպատակի եւ հաջողության համար անել հնարավորը: Ռաֆա Բենիտեսի ժամանակը սպառվեց ժամանակից շուտ թեեւ մեկնարկել էր անբարենպաստ պայմաններում գրեթե դատապարտելով այդ համագործակցության անհաջող ավարտը, իսկ Զինեդին Զիդանը անունը այլ ընկալում ունի մադրիդցիների երկրպագուների շրաջնում, ֆրանսիացու ժամանակը նոր է մեկնարկում եւ ինչ խոսք այս համագործակցությունը կարող է արդյունավետ ընթացք ունենալ, հաշվի առնելով գոնե հոգեբանական առավելությունը, որ թիմը ձեռք է բերել ակումբի լեգենդի գլխավոր մարզչի նշանակումից հետո:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163299&l=am/