Նոր մանրամասներ «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքից

Արխիվ 12-16

ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ «ՄՈՒՍԱԼԵՌ» ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻՑ

 

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 31-ամյա տղամարդ. միջոցներ են ձեռնարկվում` նրան հայտնաբերելու ուղղությամբ: Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Հունվարի 6-ին «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր որոշում է կայացվել` 31-ամյա Ա.Բաբայանին ՀՀ քրեական օրենսգրքի 4 հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին»: Ի դեպ, նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016թ. հունվարի 6-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի տարածքում գործող «Մուսալեռ» հյուրանոցա-ռեստորանային համալիրում մի քանի երիտասարդ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, հայհոյել համալիրի աշխատակիցներին, բռնություն գործադրել համալիրի աշխատակիցներ Վանուշ Խաչատրյանի եւ Սմբատ Խլղաթյանի, ինչպես նաեւ՝ վերջինիս կանչով համալիր եկած Արմավիր մարզի Տարոնիկ գյուղի բնակիչներ Արամ Կարապետյանի ու Արմեն Խլղաթյանի նկատմամբ: Նախնական քննության տվյալներով. «Վիճաբանության ընթացքում դրա մասնակիցներից մեկը` 31-ամյա Ա.Բաբայանը,  իրեն կարգի հրավիրելու` Սմբատ Խլղաթյանի դիտողությունից վրդովված, սեփական անձի «առավելություններն» ընդգծելու մոլուցքից դրդված, իր մոտ գտնվող հրազենով կրակել է Ա.Կարապետյանի եւ Ա.Խլղաթյանի ուղղությամբ: Փախուստի դիմելիս ատրճանակն ուղղել է նաեւ Ս.Խլղաթյանի ուղղությամբ եւ փորձել  կրակել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում, մասնավորապես` ատրճանակը խափանվելու հետեւանքով հանցագործությունն ավարտին չի հասցրել: Ստացված հրազենային վնասվածքից Արամ Կարապետյանը մահացել է, իսկ Արմեն Խլղաթյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Երեւան քաղաքի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչն այսօր որոշում է կայացրել՝ Ա.Բաբայանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդեվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 10-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին»:

Հավելենք նաեւ, որ նույն օրը միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ Ա.Բաբայանին եւ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հ.Գ.- Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

https://iravunk.com/sim/?p=163296&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան