ՌԱՖԱ ԲԵՆԻՏԵՍԻ ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԸ ՄԱԴՐԻԴԻ «ՌԵԱԼԻՆ»
Արխիվ 12-16
ՌԱՖԱ ԲԵՆԻՏԵՍԻ ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԸ ՄԱԴՐԻԴԻ «ՌԵԱԼԻՆ»
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից ազատված Ռաֆայել Բենիտեսը նամակի միջոցով իր հրաժեշտի խոսքն է ուղղել մադրդցիներին: Նամակի բովանդակությունը ներկայացնում ենք ստորեւ.
«Ես ուզում եմ, որպեսզի ակումբի տնօրենների խորհուրդը, ղեկավարությունը, բոլոր աշխատակիցներն ու երկրպագուները իմանան, որ ինձ համար պատիվ է եղել լինել այս ակումբի գլխավոր մարզիչը, ակումբ որտեղ ես կայացել եմ որպես մարդ, ֆուտբոլիստ եւ մարզիչ: Ինձ համար պատիվ է եղել պաշտպանել «Ռեալի» գույները: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ներկայիս սպորտային քաղաքի եւ «Սանտիագո Բեռնաբեու»-ի բոլոր աշխատակիցներին, որոնք աջակցում էին ինձ ակումբ վերադառնալու առաջին իսկ օրվանից եւ հեշտացնում էին իմ աշխատանքը: Շնորհակալություն բոլորին օգնության համար: Ես նաեւ ուզում եմ հաջողություն մաղթել իմ իրավահաջորդ Զինեդին Զիդանին եւ նրա օգնականներին: Բոլոր ֆուտբոլիստներին, մարզիներին մաղթում եմ հաջողություն: Իմ ողջ հարգանքով եւ երախտագիտությամբ՝ Hala Madrid y nada más…»,-Ռաֆայել Բենիտեսի հրաժեշտի խոսքն է փոխանցում մասնագետի պաշտոնական կայքը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163288&l=am/