ՏԵՐ ՆԻԿՈՂՈՍ ՔԱՀԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ՇԱՏ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ Է ՀՈԳԵՎՈՐ ՊԱՀՔԸ՝ԱՍՏՎԱԾԱՀԱՃՈ ԿՅԱՆՔ ՎԱՐԵԼԸ»

Արխիվ 12-16

ՏԵՐ ՆԻԿՈՂՈՍ ՔԱՀԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ՇԱՏ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ Է ՀՈԳԵՎՈՐ ՊԱՀՔԸ՝ ԱՍՏՎԱԾԱՀԱՃՈ ԿՅԱՆՔ ՎԱՐԵԼԸ»

 

 

 

Այսօր՝ հունվարի 5-ին բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Ս.Պատարագ եւ հավատացյալները դուրս եկան Ս. Ծննդյան շաբաթապահքից: Ինչպես գիտեք, հայ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ծննդյան օրն անփոփոխ նշում է հունվարի 6-ին:


«Կոմունսիստական 79 տարիները հետ մղեցին Սուրբ Ծննդյան տոնը, ավելի կարեւորություն տալով Նոր տարվան, բայց վերջին տարիներին ժողովուրդն ավելի լավ է գիտակցում Սուրբ Ծննդյան խորհուրդը եւ քիչ-քիչ սկսում է այն հավուր պատշաճի տոնել:  Մարդկանց հոսքը դեպի եկեղեցի եւս դրա մասին է վկայում»,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց Նուբարաշեն վարչական շրջանի հոգեւոր հովիվ՝ Տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանը:

 

Տեր Նիկողոսից տեղեկացանք նաեւ թե ինչպես պետք է հոգին եւ մարմինը նախապատրաստել Սուրբ Ծնունդին.

«Սուրբ Ծննդյան պետք է պատրաստվել դեկտեմբերի 29-ից պահելով Ս. Ծննդյան պահքը, ապա այն լուծել Ճրագալույցի պատարագով: Բացի կերակրի պահքից շատ կարեւոր է՝ հոգեւոր պահքը: Այդ ընթացում պետք է Աստվածաշունչ կարդալ, այցելել եկեղեցի ու աղոթել: Պետք է աստվածահաճո կյանք վարել»:

 

ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻ ՊԱՏԱՐԱԳԻ ՄԱՍԻՆ.


«Ճրագալույց նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ կրակ վառել, որը խորհուրդն է Քրիստոսի լույսի: Մենք մեր օջախները լուսավորում ենք Տիրոջ լույսով եւ նախապատրաստվում Ծննդյան Ավետիսին, որը տրվում է Ճրագալույցի պատարագի վերջում: Հաջորդ օրը՝ հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան պատարագն է, որի ժամանակ եւս տրվում է Ծննդյան Ավետիս եւ որի հետ կատարվում է ջրօրհներգի արարարողություն: Ջուրն օհնվում է մեռոնով, ջուրը խորհուրդն է Տիրոջ մաքրության»:

 

ՉԻ ԿԱՐԵԼԻ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐ ԳՆԱԼ ՀՈՒՆՎԱՐԻ 5-ԻՆ ԿԱՄ 6-ԻՆ


«Հունվարի 7-ին Մեռելոց է, ինչպես որ յուրաքանչյուր տաղավար տոնի հաջորդ օրը: Աղոթելով եւս մեկ անգամ հիշատակում ենք մեր ննջեցյալներին: Շատ կարեւոր է նշել, որ գերեզմաններ պետք է այցելել միայն ու միայն հունվարի 7-ին՝ Մեռելոցին: Չի կարելի գնալ գերեզմաններ հունվարի 5-ին կամ 6-ին: Պետք է մասնակցել ննջեցյալների հոգիների համար մատուցվող Ս.Պատարագին, որի ավարտին կատարվում է հոգեհանգստյան կարգ, ապա այցելել գերեզմաններ»:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163280&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան