ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՊԱՏԱՐԱԳԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՐԴԻԿ ՍՏԻՊՎԱԾ ԵՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ 40-45 ՍՄ ՁՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ՍՈՒՐԲ  ԾՆՆԴՅԱՆ ՊԱՏԱՐԱԳԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՐԴԻԿ ՍՏԻՊՎԱԾ ԵՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ 40-45 ՍՄ ՁՅՈՒՆԸ


Մի քանի օր տեղացող ձյունը փակել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի միակ եկեղեցու`Վանեւանի  ճանապարհը: Տեղացած ձյան շերտը կազմում  է 40-45 սմ: Ճանապարհը ձյան հաստ շերտից մաքրելու համար դեռեւս աշխատանքեր չեն կատարվում եւ դժվար է պատկերացնել, թե քանի հոգի կկարողանան հաղթահարել ճանապարհի դժվարությունները եւ հասնել եկեղեցի ու մասնակցել Ճրագալույցի Սուրբ Պատարագին: Տեր ՀԱԿՈԲ քահանա ՀԱԿՈԲՅԱՆԻ խոսքով`այսօր գյուղում մի քանի մկրտություն է եղել եւ եկեղեցու ճանապարհի անանցանելիության պատճառով ստիպված է եղել երեխաներին մկրտել ոչ թե եկեղեցում, այլ տանը. <<Երեք օր է համայնքի ղեկավարին ասում եմ, որ բացի եկեղեցու ճանապարհը, ասել է մաքրող տեխնիկա կուղարկի, որը այդես էլ տեղ չի հասնում: Համայնքը ձյուն մարքող սեփական տեխնիկա չունի, մեկ-երկու հոգի ունեն միայն: Ես ինչ կարող եմ անել, այսօրվա ծեսը կկատարեմ, ով կարող է թող այս ճանապարհով հասնի եկեղեցի>>,-<<Իրավունքի>> հետ զրույցում նշեց Վանեւան եկեղեցու քահանա տեր Հակոբ Հակոբյանը: Նա հույս ունի, որ գոնե վաղը եկեղեցու ճանապարհը կբացեն, որպեսզի մարդիկ կարողանան մասնակցել Հիսուս Քրիստոսի Ծննդյան Սուրբ Պատարագին:

Ի դեպ Ճրագալույցի Պատարագին եկեղեցում միայն քահանան էր:

Նշենք, որ Վանեւան եկեղեցին 903 թվականին  կառուցել են  Հայոց սպարապետ Շապուհ Բագրատունին եւ իր քույրը` Սյունյանց իշխանուհի Մարիամը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163279&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան