101-ՐԴ ՏԱՐԵՄՈՒՏԸ ԴԱՐՁԱՎ ԿՅԱՆՔԻ ՄԱՅՐԱՄՈՒՏ. ՄԱՀԱՑԵԼ Է ՄԱՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՀԱՅՐԸ
Արխիվ 12-16
101-ՐԴ ՏԱՐԵՄՈՒՏԸ ԴԱՐՁԱՎ ԿՅԱՆՔԻ ՄԱՅՐԱՄՈՒՏ. ՄԱՀԱՑԵԼ Է ՄԱՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՀԱՅՐԸ
Ընդամենը ամիսներ առաջ «Իրավունքը» զրուցել էր վաստակաշատ տնտեսագետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ` սեքսոպաթոլոգ-հոգեթերապեւտ, դոցենտ Մարատ Զաքարյան հոր հետ, ով նշում էր իր ծննդյան 100-րդ տարեդարձը: Սակայն, 101-րդ տարեմուտը դարձավ կյանքի մայրամուտ. Մարատ Հարությունիչի սիրելի հայրիկն այլեւս մեզ հետ չէ…
Տեղին է հիշել ծնունդով ապարանցի Հարություն Զաքարյանի պատասխանը, երբ մենք հետաքրքրվել էինք նրանից, թե ո՞րն է իր երկարակեցության գաղտնիքը: Հոբելյարը ասել էր, որ դա իր համեստ ու հանգիստ ապրած կյանքի շնորհիվ է` առանց ավելորդությունների ու չարաշահումների. «Որեւէ առանձնահատուկ սննդակարգ, մարզաձեւ կամ ապրելաոճ չեմ վարել , այլ սա ժառանգականության գործոնն է, որը փոխանցվել է մեր գերդաստանին սերնդեսերունդ: Հայրս ապրել է 96 տարի, իսկ հիմա մենք ենք շարունակում այդ ավանդույթը»,-հպարտությամբ նշել էր ավագ Զաքարյանը:
Իսկ մեզ մնում է խորին ցավակցություն հայտնել Զաքարյանների ընտանիքին եւ մաղթել երկար եւ առողջ տարիների կյանք, ինչով որ հպարտանում էր լուսահոգի Հարություն Զաքարյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163275&l=am/