ՈՎՔԵՐ ԵՆ ՀԵՏԱՅՍՈՒ ՊԱՏԺՎԵԼՈՒ ԵՌԱԳՈՒՅՆՆ ՈՒ ԳԵՐԲԸ ԱՂԱՎԱՂԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ՈՎՔԵՐ ԵՆ ՀԵՏԱՅՍՈՒ ՊԱՏԺՎԵԼՈՒ ԵՌԱԳՈՒՅՆՆ ՈՒ

ԳԵՐԲԸ ԱՂԱՎԱՂԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Նախորդ տարվա ավարտին խորհրդարանում ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության դրոշի եւ զինանշանի մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին» օրինագծերը, ինչը լայն քննարկման առարկա դարձավ: Օրինագծերի հետ կապված մի շարք հարցեր հղել էր նաեւ ֆեյսբուքյան օգտատեր Անդրե Մակարովը, որոնց պարոն Պողոսյանը պատասխանեց` վերջերս լինելով «Իրավունքի» «Ուղիղ կապի» հյուրը:

-Պարոն Պողոսյան, վերոնշյալ օրենագծին անդրադառնալով` կխնդրեմ մանրամասնել, թե ինչ պետք է հասկանալ հերալդիկայի կանոններին ու ավանդույթներին համապատասխան առանձին դետալների ընդհանուր կոմպոզիցիայի շտկում ու վերամշակում ասելով:

- Նախ նշեմ, որ 2011 թվականից մենք հանձնաժողով էինք ստեղծել, որը կոչվում էր պետական խորհրդանիշների հանրահռչակման հանձնաժողով: Դրա նպատակն էր նախ երիտասարդության, պատանեկության շրջանում հանրահռչակել, թե ինչ է մեր պետական խորհրդանիշները եւ նաեւ կարգի բերել դրանք, որովհետեւ այս ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման դարում յուրաքանչյուր ոք կարող էր վերցնել, եւ գերբը իր ուզած ձեւով ձեւախեղել: Արդյունքում երբ մեր տեխնիկական խումբը ուսումնասիրեց խնդիրը, սարսափելի աղավաղումների փաստեր ի հայտ եկան եւ հիմնականում` էլեկտրոնային տարբերակներում: Դրա համար առաջարկ եղավ համընդհանուր վերլուծել, թե ինչպիսի հերալդիկ կանոնների է ենթարկվում մեր գերբը եւ դրոշը: Իսկ հերալդիկան զինանշանագիտությունն է, որն ունի որոշակի կանոններ: Ենթադրենք, գերբի մեջ առյուծի գլուխը աջ պետք է թեքված լինի, թե` ձախ, առյուծի բերանը բաց պետք է լինի, ագրեսիվ, թե` ոչ: Կամ  ասում էին շղթան ներքեւում, կարծես թե, շղթայել է սուրը ու չենք կարողանում ճիշտ ժամանակ այն օգտգարծել… Մի խոսքով` ժողովրդական «ֆոլկլորը» այնպիսին է, որ ինչ մեկնաբանություն ասես տալիս է այս ամենին: Եվ հանձնաժողովը հավաքվեց ու   մոտ 40 էջանոց եզրակացություն տվեց: Բայց սա բնավ չի նշանակում, որ մենք առաջարկում ենք կամ իրավունք ունենք առաջարկելու, որ մեր գերբը այսօր փոխվի, որովհետեւ սա քաղաքական խնդիր է եւ սահմանադրությունից սկսած օրենքների փոփոխություն է նախատեսում: Դրա համար մեր առջեւ խնդիր ենք դրել օգտագործվող գերբը եւ դրոշը բերել եւ համապատասխանեցնել օրենքի պահանջներին, թե ինչպես պետք է օգտագործել այն, որտեղ եւ ինչ գերբ եւ դրոշ: Հաճախ տեսնում ենք, օրինակ, որ եռագույնի վրա նարնջագույն գույնը դեղին է լինում կամ չափերը խախտված են, որը, անկեղծ լինենք, ամոթ է: Այս ուղղությամբ մեծ աշխատանք ենք տարել, ինտերնետային կայք է բացված, որտեղ տեղադրված են բոլոր տարբերակները, պետական կազմակերպություններին ենք գրել եւ խնդրել ենք ուղղել, շտկել, գրականություն ենք տպագրել: Իսկ այս վերջին օրենքի փոփոխությունները վերաբերում էր նրան, որ կառավարությանը տրվի լիազորություն, որպեսզի այդ ստանդարտները սահմանվի: Ենթադրենք մենք ասում ենք` մեր դրոշը կարմիր, կապույտ, նարնջագույն է, բայց ո՞ր կարմիրն է, ո՞ր կապույտն է… Միջազգային ստանդարտներ կան, որտեղ նշված է, թե ո՞ր համարի կարմիրն է, ո՞ր համարի կապույտը: Եվ հիմա էկոնոմիկայի նախարարության ստանդարտացման ՓԲԸ-ն պետք է մշակի այն չափանիշները, որոնք պետական արարողակարգային միջոցառումների եւ պետական օգտագործման համար միայն այդ դրոշները կամ այդ գերբերը կիրառելի կլինեն:

-Արդյոք այսուհետ սահմանափակվելու է զինանշանի եւ դրոշի նկատմամբ սիրողական մոտեցումների կիրառումը եւ պատժվելու է աղավաղումը:

-Այո, եթե  դա մասսայական արտադրության համար լինի, պատժվելու է եւ սահմանափակվելու է: Իսկ եթե այն սիրողական է, օրինակ, Վերնիսաժում մեկը արտադրել է հուշանվեր, որի վրա կա գերբ, խնդիր չի լինի, եթե նա աչքի տեսողական մակարդակով չի աղավաղել այն: Բայց, եթե մեկը վերցրել է գերբը եւ, ասենք, Մասիս սարը չկա վրան, իհարկե, սա օրենքի խախտում է, որովհետեւ նշված է, որ ցանկացած աղավաղում օրենքով չի թույլատրվում: Այսինքն` մենք մասսայական արտադրության համար դնում ենք որոշակի պահանջներ. դրոշը պետք է այսուհետեւ պատրաստվի այս կտորից, այս ձեւով, այս գույնով, այս փաթեթավորմամբ:

- Դուք նշել եք նաեւ, որ որպես պարտադիր պայման պահանջները կկիրառվեն նաեւ համացանցում, դա վերաբերո՞ւմ է նաեւ սոցիալական ցանցերի օգտատերերին եւ խմբերին, թե՞ առայժմ խոսքը միայն պետական մարմինների կայքերի մասին է:

- Մենք փորձելու ենք դա կիրառել նաեւ համացանցում, չնայած դրա ստուգման կամ վերահսկման մեխանիզմը այս պահի դրությամբ չունենք: Օրինակ, սոցցանցերում օգտատերի կողմից ոչ ստանդարտային կիրառման դեպքում շատ դժվար է լինելու ինչ-որ միջոցառումներ կիրառել: Խոսքը կրկնում եմ` նախեւառաջ մասսայական արտադրության մասին է` ե՛ւ գերբի, ե՛ւ դրոշի, որոնք նախատեսված են պետական օգտագործման համար` պետական դրոշմակնքիների, փաստաթղթերի, համազգեստի վրա: Ինչպես նաեւ համացանցում այն էլեկտրոնային լրատվամիջոնցները եւ կայքերը, որոնք պաշտոնապես գրանցված են, նույնպես պարտավոր են կիրառել էլեկտրոնային ստանդարտային տարբերակը, որը մենք կհաստատենք:

- Այսինքն` կարող ենք ասել, որ ե՛ւ պետական պաշտոնյան, ե՛ւ Վերնիսաժում կանգնած վարպետը, ե՛ւ  ֆեյսբուքյան օգտատերերը պատժվելու են պետական խորհրդանիշների աղավաղման համա՞ր:

- Այո, ցանկացած մարդ, եթե դուք վերցնեք դրոշը  կամ գերբը եւ աղավաղեք, ձեզ կարող են քրեորեն պատժել, որովհետեւ դա նշանակում է անարգել մեր պետական խորհրդանիշը: Բայց սա, որեւէ առնչություն չունի իմ ներկայացրած օրենսդրական նախաձեռնության հետ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հ.Գ.- «Ուղիղ կապի» շարունակությունը կարդացե՛ք այստեղ:

https://iravunk.com/sim/?p=163269&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան