«ԱՆԿԱԽ ՏՈՆԵՐԻՑ ԵՎ ՀԱՎԱՔՈՒՅԹՆԵՐԻՑ ՊԵՏՔ Է ՉԱՓԱՎՈՐ ՍՆՎԵԼ». Բժիշկ

Արխիվ 12-16

«ԱՆԿԱԽ ՏՈՆԵՐԻՑ ԵՎ ՀԱՎԱՔՈՒՅԹՆԵՐԻՑ ՊԵՏՔ Է ՉԱՓԱՎՈՐ ՍՆՎԵԼ». Բժիշկ


Մի քանի օր առաջ պատրաստած ուտեստներին «թարմություն» հաղորդելու եւ այն սպառելու համար տանտիրուհիները դիմում են զանազան հնարքների, փոփոխում են ուտեստի արտաքին ձեւը, ինչից, բնականաբար, չի փոխվում վնասակարության աստիճանը: Այդ մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ «Կենտրոն» ենթակայանի բժիշկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ: Խոսքը տոնական օրերին մատուցվող սննդի մասին է:

Ըստ նրա՝  երբեմն թունավորում կարող է տեղի ունենալ նույնիսկ բավական ախորժելի տեսք ունեցող ուտեստից. համն ու հոտը խաբուսիկ են:

«Եթե սնունդը կորցրել է պիտանելիությունը, նույնիսկ առողջ մարդու վրա կարող է ոչ բարերար ազդեցություն թողնել: Իսկ այն մարդիկ, ովքեր ունեն աղեստամոքսային տրակտի հիվանդություններ` խոց, գաստրիտ, լյարդի հետ կապված խնդիրներ, պետք է էլ ավելի ուշադիր լինեն: Ոչ թարմ սնունդը նրանց կարող է շատ ավելի լուրջ բարդությունների առաջ կանգնեցնել, սրել վիճակը»,- զգուշացնում է բժիշկը:

Հ. Բադալյանի խոսքերով՝ ռիսկային խմբում են նաև սրտանոթային համակարգի հիվանդություններ ունեցողները: «Սննդամթերքի ու ալկոհոլային խմիչքների չարաշահումը ազդում է ինչպես սրտի աշխատանքի, այնպես էլ անոթային համակարգի վրա: Դա կարող է հանգեցնել արյան զարկերակային ճնշման տատանումների, հիպերտենզիաների, հիպերտոնիկ կրիզների,նաեւ կարող է առաջացնել նախաինֆարկտային վիճակ»:

Բժիշկը խորհուրդ է տալիս օգտագործել միատեսակ ալկոհոլային խմիչք: Այսինքն` չհամադրել գինին, օղին եւ կոնյակը: Անշուշտ, չափավոր:

Հ. Բադալյանի փոխանցմամբ` ալիմենտար (սննդային) խանգարումների ժամանակ մարդիկ երբեմն փորձում են ինքնուրույն կարգավորել առողջական վիճակը, ինչը սխալ է: «Բոլոր հիվանդանոցներում անկախ տոներից  ու ոչ աշխատանքային օրերից սահմանված է հստակ հերթապահությունների կարգ, միշտ կան հերթապահ բժիշկներ: Հարկ եղած դեպքում պետք է դիմել մասնագետի օգնությանը»:

Իսկ նման տհաճ իրավիճակներից զերծ մնալու համար, բժիշկը հիշեցնում է. «Անկախ տոներից եւ հավաքույթներից  պետք է չափավոր սնվել,  օգտագործել այնքան սնունդ, որքան անհրաժեշտ է օրգանիզմին, եւ ոչ թե չափից ավելի ծանրաբեռնել աղեստամոքսային տրակտը՝ հատկապես գիշերային ժամերին»:


Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163268&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան