ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ. «500 ԱՇԽԱՏԱԿԻՑ ԱՄԱՆՈՐԸ ԴԻՄԱՎՈՐԵԼ Է ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՓՈՂՈՑՆԵՐԸ ՁՅՈՒՆԸ ՄԱՔՐԵԼՈՎ»

Արխիվ 12-16

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ. «500 ԱՇԽԱՏԱԿԻՑ ԱՄԱՆՈՐԸ ԴԻՄԱՎՈՐԵԼ Է ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՓՈՂՈՑՆԵՐԸ ՁՅՈՒՆԸ ՄԱՔՐԵԼՈՎ»

 

Նախորդ գիշեր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջայց է կատարել մայրաքաղաքի վարչական շրջաններում և տեղերում հետևել շուրջօրյա ռեժիմով իրականացվող ձյան մաքրման ու կուտակված ձյան հեռացման աշխատանքների ընթացքին: Տեղերում աշխատանքները վերահսկող վարչական շրջանների ղեկավարները քաղաքապետին զեկուցել են, որ դեկտեմբերի 30-ի երեկոյից մեկնարկած ձնամաքրման աշխատանքներն անցած երեք օրերի ընթացքում, ըստ էության, չեն ընդհատվել: Նաև զեկուցվել է, որ հաշվի առնելով ձյան չդադարող տեղումների հանգամանքը, ձնամաքրման աշխատանքներն իրականացնող «Սանիտեք» ընկերությանն աջակցելու նպատակով, աշխատանքներում ներգրավվել են վարչական շրջանների կոմունալ և կանաչապատման ծառայությունների համապատասխան աշխատակիցներն ու մեքենամեխանիզմները: Բացի այդ, նաև նշվել է, որ քաղաքապետի կողմից ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքում, որոշ կազմակերպությունների համապատասխան մեքենամեխանիզմները ևս արդեն իսկ ներգրավվել են ձյան մաքրման ու ձնահեռացման աշխատանքներում:
Շնորհակալություն հայտնելով ձնամաքրման աշխատանքներում ներգրավված բոլոր աշխատողներին ու պատասխանատուներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանն այնուամենայնիվ նկատել է, որ դրանք դեռևս բավարար չէ ու չեն կարող գոհացնել:
«Հասկանալի է, որ չդադարող ձյան պայմաններում դժվար է հանրության համար առավել տեսանելի դարձնել իրականացվող աշխատանքների արդյունքը: Մեզ համար այս պահին առաջնահերթը մայրաքաղաքի տրանսպորտային հոսքերի երակները բաց պահելն է, որը արվում է: Թեկուզ այն, որ չնայած երեք օր շարունակ առատ տեղացող ձյանը մայրաքաղաքում չունենք փակ փողոց, դա միանշանակ իրականացվող աշխատանքի արդյունք է: Ինչ խոսք, կատարվող աշխատանքները դեռևս բավարար չեն և անելիք դեռ շատ կա: Բայց ես համոզված եմ, որ նման նվիրումով աշխատանքի արդյունքում ամեն ինչ կարվի պատշաճ մակարդակով: Ի դեպ, ինձ զեկուցեցին, որ ձնամաքրման աշխատանքներում ներգրավված շուրջ 500 աշխատակիցներ Ամանորը դիմավորել են մայրաքաղաքի փողոցների ձյունը մաքրելով: Անկեղծորեն շնորհակալ եմ բոլոր այդ մարդկանց, նաև բոլոր նրանց, ովքեր դեկտեմբերի 30-ից մինչ այս պահը օր ու գիշեր  աշխատել և աշխատում են, որպեսզի մայրաքաղաքում հնարավորին մեղմվի անդադար տեղացող ձյան պատճառով առաջացող դժվարությունները», - ընդգծել է քաղաքապետը:
Հաշվի առնելով օդերևութաբանների կանխատեսումները, Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել շուրջօրյա ռեժիմով ձնամաքրման աշխատանքների իրականացումը, իսկ տեղումների դադարից անմիջապես հետո բոլոր ուժերը կենտրոնացնել մայրաքաղաքի փողոցներում կուտակված ձյունը արագ տեղափոխելու և բակային տարածքների ձնամաքրման աշխատանքների վրա:

https://iravunk.com/sim/?p=163267&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան