«Նվիրական եւ տքնաջան աշխատանքի շնորհիվ է, որ որ շատերը վերագտնում են ամենաթանկը` առողջությունը»
Արխիվ 12-16
«ՆՎԻՐԱԿԱՆ ԵՎ ՏՔՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՆՈՐՀԻՎ Է, ՈՐ ՈՐ ՇԱՏԵՐԸ ՎԵՐԱԳՏՆՈՒՄ ԵՆ ԱՄԵՆԱԹԱՆԿԸ` ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ»
ՀՀ առողջապահության նախարար ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ իր շնորհավորական ուղերձն է հղել եւ նախեւառաջ դիմել է բուժաշխատողներին.
«Շնորհավորում եմ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Բարդ եւ չափազանց պատասխանատու է բժշկի մասնագիտությունը: Ձեր ամենօրյա նվիրական եւ տքնաջան աշխատանքի շնորհիվ է, որ բազմաթիվ կյանքներ են փրկվում, որ շատերը վերագտնում են ամենաթանկը` առողջությունը:
Պետությունն այսօր մշակում եւ իրականացնում է առողջապահական համակարգի արդիականացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Մեր բոլորիս համատեղ ջանքերով է, որ բժշկական օգնության եւ սպասարակման որակի բարձրացման նպատակով առողջապահական ոլորտի բարեփոխումներին միտված մեր երկրի նախաձեռնությունները պետք է կյանքի կոչվեն` նպաստելով բնակչության բժշկական օգնության որակի բարելավմանը եւ մատչելիության ապահովմանը: Ամեն մի փրկված կյանք բժշկական սխրանքի արդյունք է, որն էլ ավելի է մեծացնում սպիտակ խալաթը պատվով կրող բուժաշխատողի պատասխանատվությունը, ընդգծում նրան տրված բարձր կոչումը: Առողջապահության համակարգի հանդեպ վստահության ձեւավորումն ու ոլորտի առաջընթացը պայմանավորված են մեզնից յուրաքանչյուրի գործունեությամբ, ուստի` մաղթում եմ, որ այդ աշխատանքը գալիք տարում լինի առավել արդյունավետ:
Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհավորել այն բուժաշխատողներին, որոնք տոնական օրերն անցկացնելու են աշխատավայրում, սահմանում՝ հայ զինվորի կողքին եւ հոսպիտալներում:
2016 թվականին ձեզ մաղթում եմ քաջառողջություն, հաջողություններ:
Ամանորյա շնորհավորանքս ուղղում եմ նաեւ Արցախի եւ Սփյուռքի բուժաշխատողներին եւ բոլոր մեր հայրենակիցներին»:
https://iravunk.com/sim/?p=163251&l=am/