ԼՂՀ ԱԺ նախագահ. «Անցնող տարին իրադարձություններով հարուստ, զարգացումներով՝ բարդ ու անկանխատեսելի էր»

Արխիվ 12-16

ԼՂՀ ԱԺ նախագահ. «ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՐՈՒՍՏ, ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՈՎ՝ ԲԱՐԴ ՈՒ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԷՐ»

 

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԸ  Ամանորի եւ Սուրբ  ծննդյան տոների առթիվ իր շնորհավորանքն է հղել ժողովրդին, որում մասնավորապես ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Անցնող տարին իրադարձություններով հարուստ, զարգացումներով՝ բարդ ու անկանխատեսելի էր. մենք շարունակեցինք արարել, հիմքեր ստեղծել կայուն զարգացման եւ բարեկեցիկ ապագայի համար:
2015 թվականը հիշարժան տարի էր, եւ այն մեզ համար նշանավորվեց մի շարք ձեռքբերումներով: Մայիսին կայացան հերթական խորհրդարանական, սեպտեմբերին` ՏԻՄ ընտրությունները, որոնց մասնակցած միջազգային դիտորդների կարծիքները, տարբեր երկրների խորհրդարանականների եւ քաղաքական գործիչների հետ մեր համագործակցության ծրագրերը լուրջ նախադրյալներ են` Արցախի միջազգային ճանաչման  գործընթացում: 
Ամբողջ տարվա ընթացքում պահպանվեց նաեւ լարվածությունը մեր երկրի սահմաններին: Հակառակորդի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձերն ու ծանր հրետանու կիրառումը բոլորովին այլ իրավիճակ ստեղծեցին 1994 թվականի զինադադարից ի վեր: Ցավոք, ունեցանք անդառնալի մարդկային կորուստներ, եւ այդ վիշտը բոլորինս է: Միաժամանակ մենք հպարտություն ենք ապրում Հայոց բանակի վստահ կեցվածքով եւ նրա մարտունակությամբ:
Թանկագի՛ն հայրենակիցներ,
Մենք թեւակոխում  ենք 2016 թվական: Տարին խորհրդանշական է, քանի որ լրանում է Արցախի Հանրապետության հռչակման 25-ամյակը: Անկախությունը հռչակել ենք միասին եւ անցած քառորդ դարի ընթացքում հավատարիմ ենք մնացել մեր ընտրած ուղուն, թեկուզ բազում անելիքներ ունենք առջեւում: Ուստի, բոլորիս մաղթում եմ ամուր առողջություն, նոր եռանդ եւ միասին աշխատելու պատրաստակամություն:
Խաղաղություն՝ մեր երկրին ու մեր օջախներին:
Շնորհավո´ր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ»:

https://iravunk.com/sim/?p=163250&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան