ԱՄԱՆՈՐՅԱ ԼԱՎ ՈՒ ՎԱՏ ԱՎԱՆԴՈՅԹՆԵՐ
Արխիվ 12-16
ԱՄԱՆՈՐՅԱ ԼԱՎ ՈՒ ՎԱՏ ԱՎԱՆԴՈՅԹՆԵՐ
Առեւտուր անելուց հետո դուրս եկա Նոր Նորքի «Սիթիից»:
«Երկուհարյուրանոց» սայլակի՝ տաքսիների կայանման մոտ գտնվող «կայանատեղը» չէր աշախատում: Մոտեցավ մի տղամարդ ու առաջարկեց իր ծառայությունը. սայլակը վերադարձնել խանութ: Հասկանալի է՝ չվերադարձնելով 200 դրամը...
Մոտեցավ մեկ այլ տղամարդ եւ առաջարկեց տաքսի: Մեքենան նստելու պահին տեղեկացրեց. վարձը՝ 1000 դրամ /գնալու էինք ընդամենը 1 կմ/:
Նստեցի անցնող ազատ մեկ այլ տաքսի: Տեղ հասնելով՝ վարորդին մեկնեցի 1000 դրամանոց: Ասեց՝ «Մանրադրամ չունեմ»: Պատասխանեցի՝ «Ջանդ սաղ լինի»: Վարորդն իր հերթին «ջանսաղություն» ցանկացավ ինձ, սակայն 1000 դրամը վերցնել հրաժարվեց: Մանրադրամներս՝ վճարման ենթակա 600 դրամից փոքր ինչ պակաս էին: Վարորդը բավարարվեց այդքանով:
Չմոռանամ նաեւ գրել, որ կարճատեւ այդ «ճանապարհորդության» ընթացքում զրուցել էինք ազգի բարոյականությունից...
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ