«Այս ամենը ծնվեց դեռ 2012 թ.-ին, հետո այն իմ մտքում մաքրվեց եւ դարձավ «100 դուռ» …»

Արխիվ 12-16

«ԱՅՍ ԱՄԵՆԸ ԾՆՎԵՑ ԴԵՌ 2012 Թ.-ԻՆ, ՀԵՏՈ ԱՅՆ ԻՄ ՄՏՔՈՒՄ ՄԱՔՐՎԵՑ ԵՎ ԴԱՐՁԱՎ «100 ԴՈՒՌ»...»

 

«Բոլոր մարդիկ իրենց մասնակցությամբ, կարծես, մեր թիմին ուժ են տալիս նոր ճանապարհներով, հեշտ եւ ժպիտով հաղթական անցնել եւշարունակել նկարահանել մեր մնացած եկեղեցիները: Իսկ նրանք դեռ 30-ն են մնացել: Աստծո կամոք, պիտի հասցնենք Սյունիքի, Արցախի, Ջավախքի ու Արեւմտյան Հայաստանի անգամ շատ հեռու վայրերում գտնվող եկեղեցիների դռները լուսանկարել», - ամիսներ առաջ «Իրավունքի» հետ զրույցում իր ծրագիր դարձած երազանքի մասին նշել էր ռեժիսոր եւ պրոդյուսեր ԽԱՉԻԿ ԵՂՈՅԱՆԸ, իսկ այսօր, իսկապես, Աստծո կամոք, կայացավ երկար սպասված «100 դուռ» լուսանկարչական ցուցահանդեսն ու տեսաֆիլմը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին (լուսանկարիչ` Ռուբեն Մարտիրոսյան): Ուշագրավ էր հատկապես այն, որ թեեւ Ամանորին ընդամենը օրեր են մնացել, ու մարդիկ փորձում են այս ընթացքում ավարտել կիսատ թողած գործերը, բայց, այնուամենայնիվ, ցուցահանդեսի բացմանը ներկա էին մեծ թվով մշակութասեր քաղաքացիներ (ինչը խոստովանենք, որ հաճախ չի լինում Նկարիչների միությունում), գաղափարակիցներ, արվեստի գործիչներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ` Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի գլխավորությամբ: Անդրադառնալով ցուցահանդեսին` հիշեցնենք, թե ինչպես ծագեց այս գաղափարը: Ինչպես մեզ հետ զրույցում ասել է Խ. Եղոյանը. «Այս ամենը ծնվեց դեռ 2012 թվականին, հետո այն իմ մտքում մաքրվեց եւ դարձավ «100 դուռ» լուսանկարչական ցուցահանդես, որտեղ պիտի ցուցադրվեն շատ գեղեցիկ եւ արհեստավարժ արված հայկական եկեղեցիների մուտքի դռների լուսանկարներ»: Սակայն, այսքանով Խ. Եղոյանի վերոնշյալ մտահղացումը չի սահմանափակվում, եւ նա նախագծին զուգահեռ նախաձեռնել էր «ՄԵՐ ՎԵՐՔԵՐԸ ԴԵՌ ԲԱՑ ԵՆ» կարգախոսով շապիկներով ճանաչված ու չճանաչված մարդկանց լուսանկարների ֆլեշմոբը, որն այսօր լայն տարածում է գտել ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ այն բոլոր երկրներում, որտեղ գեթ մեկ հայ կա: Եվ, իհարկե, ամենքին կհետաքրքրի, թե այս նախագիծը ինչ տվեց հենց հեղինակին` աղոթքներից, շնորհակալական խոսքերից բացի, որին ի պատասխան նա նշել է. «Ինձ պետք չէ որեւիցե բան տա` անուն, փառք կամ ճանաչում: Ի վերջո, այդ ամենը սուտ է, պետք է մտածել ապրելու, երկրիդ, ազգիդ, ընտանիքիդ, հարազատներիդ ու տեսակիդ համար: Իսկ այս քայլով ես փորձում եմ մեր ազգային նկարագիրը բարձրացնել ու աշխարհին ասել, որ մենք արդար ենք ու ինչպես այս մարդիկ են արդարության կողքին կանգնած, անկախ ազգությունից, դուք էլ միացե՛ք, չէ՞ որ մարդ եք»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հ.Գ.- Ցուցահանդեսի բացման արարողությանը, որտեղ անգամ հրավիրատոմսն էր խորհրդանշական (այն, կարծես, մասունք լիներ, որովհետեւ կտոր-կտոր միացնելով` վերջում դարձավ եւս մեկ եկեղեցու դուռ), յուրահատուկ մթնոլորտ էր տիրում… Չէ՞ որ մեկտեղվել էին 100 եկեղեցիներ ու ակամայից ուզում էիր խաչակնքվել ու հատ առ հատ բացել յուրաքանչյուր եկեղեցու դուռն ու աղոթք բարձրացնել առ Աստված` Հայաստանի, Արցախի, Ջավախքի ու Արեւմտյան Հայաստանի համար:

https://iravunk.com/sim/?p=163235&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան