ԱԺ նախագահ. «Լրագրողից պատգամավոր դառնալն այնքան էլ անհավանական չէ»

Արխիվ 12-16

ԱԺ նախագահ. «ԼՐԱԳՐՈՂԻՑ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԴԱՌՆԱԼՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ՉԷ»

 

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ԱԺ նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ դեկտեմբերի 28-ին տոնական ընդունելության էր հրավիրել խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին:  Շնորհավորելով առաջիկա տոների առթիվ` ԱԺ նախագահը մասնավորապես նշեց. «Ավարտվում է մեր համատեղ աշխատանքի եւս մեկ տարի, աշխատանք, որը ենթադրում է բոլորիս ջանքերի մեկտեղում հանուն մեր երկրի: Առիթից օգտվելով` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր համբերատար գործունեության եւ արդյունավետ աշխատանքի համար: Ընդ որում, այդ աշխատանքը ոչ միայն արդյունավետ է, այլեւ փոխադարձ օգտակար: Շնորհակալ եմ թե՛ դրվատանքի, թե՛ քննադատության համար: Յուրաքանչյուր քննադատություն իր մեջ հաճախ նաեւ առաջարկություն է պարունակում, եւ մենք բաց ենք յուրաքանչյուր կառուցողական ու ողջամիտ առաջարկի համար, որը կնպաստի թե՛ Ազգային ժողովի գործունեության, թե՛ մեր համագործակցության բարելավմանը»: Ապա ընդգծեց. «Խորհրդարանն այն վայրն է, որտեղ փորձառություն են ձեռք բերում ոչ միայն քաղաքական գործիչները, այլեւ այստեղ հավատարմագրված լրագրողները: Իսկ Ազգային ժողովում տարբեր խմբակցություններում ընդգրկված լրագրող պատգամավորների ներկայությունը նշանակում է, որ լրագրողից պատգամավոր դառնալն այնքան էլ անհավանական չէ: Ձեզանից ոմանք աշխատանքային գործունեության առումով խորհրդարանական հնաբնակներից են, երբեմն խորհրդարանական աշխատանքի մեծ փորձով: Սա մեր պետականության ձեռքբերումներից ու քաղաքացիական հասարակության կայացման հուսալի երաշխիքներից է, լրագրողի աշխատանքի եւ մասնագիտության կարեւորության եւս մեկ վկայություն: Որպես հասարակության հետ անմիջականորեն շփվող, չափազանց կարեւոր է, որ լրագրողը զերծ լինի ամբոխահաճությունից, որ լրագրող ասելիս չհասկացվի պարզապես ձայնագրիչին հմտորեն տիրապետող ու ձայնագրություն սղագրող անձ, որ առավելագույնս հավասարակշռված ու սթափ վերաբերմունք դրսեւորվի հասարակական կարծիքի ձեւավորման հանդեպ, որ տեղեկատվություն մատուցելիս օբյեկտիվությունը չզոհաբերվի օպերատիվությանը, իսկ շտապ լրատվությունը` հերքվող շտապողականությանը: Որովհետեւ սխալ կամ ոչ օբյեկտիվ լրատվությունը երբեմն կարող է նմանվել ծանր հետեւանքներ ունեցող բժշկական սխալի»: Ավարտելով խոսքը` Գ. Սահակյանը մաղթեց. «Թող 2016 թվականը ձեզ, ձեր ընտանիքների, հարազատների ու մերձավորների համար լինի խաղաղության, երջանկության եւ բարեկեցության տարի, իսկ ձեր գործունեության ընթացքում արձանագրեք կայուն առաջընթաց եւ շարունակական հաջողություններ»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163229&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան