«ՀԱՍԿԱՑԵԼ ԷԻ, ԹԵ ՈՎ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԻՄ ՁՄԵՌ ՊԱՊԸ»

Արխիվ 12-16

«ՀԱՍԿԱՑԵԼ ԷԻ, ԹԵ ՈՎ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԻՄ ՁՄԵՌ ՊԱՊԸ»


Երգչուհի ՍՈՖԻ ՄԽԵՅԱՆՆ իրեն երբեք չի պատկերացրել Ձյունանուշի կերպարում, ավելին` 2016-ից, ինչպես յուրաքանչյուր աղջիկ, սպասումներն աղջկական են` սպիտակ ու լուսավոր երազանքի նման: Երգչուհին էլ բոլորի պես հավատում է Ձմեռ պապիկի գոյությանը, բայց իրատեսական լինելով` երբեք որեւէ նյութական բան չի ակնկալել հեքիաթային բարի պապիկից, այլ ինքն է եղել նախաձեռնող:

- Սոֆի, Նոր տարվա գիշերը Ձմեռ պապիկից ի՞նչ սպասելիքներ ու ակնկալիքներ ունեք:

- Սովորաբար Նոր տարվա գիշերը Ձմեռ պապիկին չեմ սպասում, բայց յուրաքանչյուր տարի` ժամը 12:00-ին, անկախ ինձանից սկսում եմ մտքումս երազանքներ պահել, քննարկել:

- Որպես կանոն, տարվա ընթացքում դրանք իրականանո՞ւմ են:

- Այո, երբեմն էլ եթե չի լինում, ասում եմ` կարող է շատ չեմ խնդրել: Կամ էլ`  հասկանում եմ, որ ամեն ինչ լինում է իր ժամանակին:

- Իսկ Ձմեռ պապիկ գոյություն ունի՞:

- Փոքր ժամանակ հասկացել էի, որ իրականում նա գոյություն ունի, եւ թե ով կարող է լինել իմ Ձմեռ պապը: Ես հեքիաթի մեջ իրականն էի տեսնում, ոչ թե ասենք նստում էի ու սպասում Ձմեռ պապին: Երազանքներս շատ ավելի գլոբալ էին` ասում էի, տա Աստված, որ բոլոր Ձմեռ պապիներն ու ինձ հարազատ մարդիկ լինեն առողջ ու իմ կողքին, մնացածը հաստատ միասին կստեղծենք: Իրականում հավատում եմ, որ կա մեր պատկերացրած այդ հեքիաթը` շատ գեղեցիկ, բարի աչքերով, սպիտակ մորուքով, որը երկնային է:

- Նոր տարին շատ ընտանեկան տոն է, ընտանիքում կա՞ որեւէ հստակ կանոն` ասենք տոնածառը, տունը զարդարելու, կամ էլ միասին սեղան գցելու:

- Այո, մեծ մասամբ տոնածառը նախապես զարդարում ենք ընտանիքով, այդ պրոցեսին ներկա են լինում տան բոլոր անդամները:

- Իսկ Ձեզ վրա ե՞ք վերցնում զարդարանքի գործը:

- Բոլորով մասնակից էինք լինում մինչ անցյալ տարի, երբ մեր ընտանիքում եղավ լրացում` եղբայրս ամուսնացավ ու մեր շատ սիրելի Անին` հարսիկը, ստանձնեց այդ ծանր պարտականությունը: Նա իր ցանկությամբ մեր տոնածառն այնքան գեղեցիկ զարդարեց եղբորս հետ միասին, որ ես եւ ծնողներս ոչ միայն դիտորդի դերում էինք, այլ ինչ-որ տեղերում լուծումներ տալու: Իսկ ընդհանրապես Նոր տարուն պատրաստվելը, սեղան գցելը, իրար օգնելը պարտադիր է մեր տանը, որ հասցնենք մինչ 12:00-ն, մի խոսքով մեր տանն էլ է շատ հաճելի հայկական պրոցես` մեր ընտանիքն էլ բացառություն չէ, մենք էլ ենք հաճելի ու տաք մթնոլորտ ստեղծում, չէ որ ինչպես ասում են` ինչպես դիմավորես, այնպես էլ կլոր տարին կանցկացնես:


Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

https://iravunk.com/sim/?p=163224&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան