ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ՝ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻՑ
Արխիվ 12-16
ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻՑ
Դեկտեմբերի 25-ին, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը նվերներ եւ դրամական պարգեւներ հանձնեց բռնցքամարտիկներին եւ նրանց մարզիչներին: Մասնավորապես խոշոր դրամական պարգևներ ստացան Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր Վահե Բադալյանն ու բրոնզե մեդալակիր Ալեն Դանիելյանը:
ՀԲՖ նախագահը հանդիպում ունեցավ նաեւ ԶԼՄ ներկայացուցիչների հետ, որոնց հանձնեց շնորհակալագրեր ակտիվ համագործակցության համար:
2015 թվականին բռնցքամարտը լավագույնս լուսաբանելու եւ ակտիվ համագործակցության համար շնորհակալագրի արժանացավ նաև «Իրավունք»-ը:
Լուսանկարները՝Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163219&l=am/