ԱՆԻՄԱՍՏ ՈՒՏԵԼԻՔՆԵՐՈՎ ՁԵՐ ՕՐԳԱՆԻԶՄԸ ՄԻ՛ ԾԱՆՐԱԲԵՌՆԵՔ. Բժիշկ

Արխիվ 12-16

ԱՆԻՄԱՍՏ ՈՒՏԵԼԻՔՆԵՐՈՎ ՁԵՐ ՕՐԳԱՆԻԶՄԸ ՄԻ՛ ԾԱՆՐԱԲԵՌՆԵՔ. Բժիշկ


- Հարգելի բժիշկ, առջեւում հանգստյան օրերն են: Իսկ դա նշանակում է, որ մի քանի օր անկանոն սնվելու եմ: Կա՞ "մեղքերս քավելու" որեւէ տարբերակ:


Հարցին պատասխանել է ՀՀ ԱՆ Ֆիզիկական բժշկության եւ կուրորտաբանության ԳՀԻ սննդաբան, գաստրոէնտերոլոգ ՎԱՐԴԱՆՈՒՇ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ.


- Հաճախ ստացվում է այնպես, որ հենց հանգստյան օրերին ռեժիմին չեն հետեւում, սնվում են անկանոն եւ չափից շատ:Ամեն ինչ դեռ այնքան էլ վատ չէ, եթե դա շարունակական եւ մշտական բնույթ չի կրում: Իսկ եթե ձեզ հատուկ է հանգստյան օրերին անկանոն սնվելը, ցանկացած անառողջ սնունդ ընդունելը, մարմնի զանգվածին չհետեւելը` շաբաթվա ընթացքում "մեղքերը քավելու" եւ քաշը վերականգնելու պայմանով, ապա կարող եք համոզված լինել, որ գիրանալուց հետո` անընդհատ նույն քաշին գալով հանդերձ, ոչ միայն չեք օգնում, այլեւ նույնիսկ վնասում եք ձեր առողջությանը:Քաշը պետք է պահել ստաբիլ: Անընդհատ գիրանալ-նիհարելը մեծ սթրես է ձեր օրգանիզմի համար: Սա հատկապես վտանգավոր է դառնում, եթե դուք ունեք առողջական խնդիրներ (շաքարային դիաբեթ, ճնշման խնդիր, արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակ, սրտանոթային համակարգի հիվանդություններ):Մի պահ կանգ առեք եւ մտածեք հետեւանքների մասին:Հանգստյան օրերին ռեժիմը խախտելու դեպքում հարկավոր է հիշել մի քանի պարզ կանոն, որոնք կօգնեն չվնասել առողջությանը եւ պահպանել քաշը:

• Եթե արդեն չափն անցել եք, կարեւոր է ոչ թե բաց թողնել հաջորդ ճաշը, այլ ուղղակի չափաբաժինը փոքրացնել: (Եթե, մեղքի զգացումից դրդված, բաց են թողնում "շատակերությանը" հաջորդող ճաշը, դրանից հետո հաջորդ սննդի ընդունման ժամին արդեն այնքան մեծ է լինում սովի զգացումը, որ որպես կանոն, ուտում են էլ ավելի շատ, կրկնակի չափաբաժնով, որը վերջնականապես "մեղքերը քավելու" գործը փչացնում է):

• Եթե դրսում եք պատրաստվում ճաշել, ընտրեք ոչ հագեցած ճարպերով, առողջ սնունդ: Երբ բերեն` կանաչիներով, գույնզգույն բանջարեղեններով զարդարված, հետաքրքիր ու հագեցնող պատվերը, կողքինները հաստատ կփոշմանեն իրենց կատարած ընտրությունից:

• Քաղաքից դուրս գնալու դեպքում, շատ ավելի հաճելի կլինի ինքներդ պատրաստեք ու տանեք ինչ-որ թեթեւ կերակրատեսակ, որը համ կհյուրասիրեք մյուսներին ու կզարմացնեք, համ էլ առանց մեղքի զգացումի եւ առողջությանը վնաս տալու` հանգիստ կուտեք ինքներդ:

• Հանգստյան օրերը տանն անցկացնելու դեպքում պետք է պատրաստ լինել նաեւ սննդամթերքով: Նախապես պատրաստեք սառնարանը հանգստյան օրերին` լցնելով այն բանջարեղենով, մրգերով, կաթնամթերքով եւ այլ անվնաս սննդամթերքներով:

• Մի մոռացեք շարժվել: Օրական առնվազն 40 րոպե անհրաժեշտ է ակտիվ լինել ֆիզիկապես: Այցելեք մարզասրահներ, կամ լողի գնացեք, եթե ժամանակի խնդիր է, երեխաներ ունեք, կարելի է հաճելին օգտակարի հետ զուգակցել` խաղացեք երեխաների հետ ակտիվ խաղեր, կամ որոշ վարժություններ կատարեք, պարեք միասին, եթե չի ստացվում 40 րոպե անընդմեջ, կարող եք 10-15 րոպեով օրվա մեջ լրացնել:Ամեն շաբաթ եւ կիրակի հիշեք, որ ձեր օրգանիզմն էլ հանգստի կարիք ունի, եւ մի ծանրաբեռնեք նրան անիմաստ ուտելիքներով եւ հիշեք նաեւ, որ երբ դուք քնած եք, նա դեռ միեւնույն է աշխատում է նույնիսկ ձեր քնի ընթացքում եւ հանգստյան օրերին էլ արժանի է հանգստի` ավելի քան դուք նրան թույլ եք տալիս:Գնահատեք ձեր առողջությունը:


ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ


https://iravunk.com/sim/?p=163214&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան