ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ. «ԱՄԱՆՈՐԻՆ ՄԻՐԳ-ԲԱՆՋԱՐԵՂԵՆԸ ՄԻՇՏ ԹԱՆԿԱՑԵԼ Է»

Արխիվ 12-16

ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ. «ԱՄԱՆՈՐԻՆ ՄԻՐԳ-ԲԱՆՋԱՐԵՂԵՆԸ ՄԻՇՏ ԹԱՆԿԱՑԵԼ Է»


Եթե նախորդ տարիներին Ամանորին ընդառաջ Հայաստանի սպառողական շուկայում բարձրանում էին ապրանքների գները, ապա այս տարի ըստ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանի կտրուկ թանկացումներ չկա: Նրա կանխատեսմամբ որոշակի գնաճ կնկատվի դեկտեմբերի 30-ին եւ 31-ին: Չնայած, որ ամանորյա գնումներ կատարող տնային տնտեսուհիներն արդեն սկսել են դժգոհել, որ ձուն եւ կաթնամթերքը թանկացել են: «Իհարկե կան որոշ ապրանքներ, որոնք թանկացել են, խոսքը ներկրվող սննդամթերքի մասին է: Իսկ միս, մսամթերքն ու ձկնամթերքի գները նույն են մնացել: Եթե նախորդ տարի Ամանորին իշխան ձուկը վաճառվում էր 1500-2000 դրամով, ապա այս տարի վաճառվում է 1500-1700 դրամ: Իմ կարծիքով առաջիկայում կթանկանա միայն միրգ-բանջարեղենը: Բոլորս էլ գիտենք, որ անկախ տարվա բերքատվության աստիճանից, Ամանորին միրգ-բանջարեղենը միշտ թանկացել է»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Կ. Չիլինգարյանը: Մեր զրուցակցի բնորոշմամբ, ապրանքերի գները չեն բարձրացել պայմանավորված երկու հանգամանքով` նվազել է սպառողների գնողականության մակարդակը եւ Հայաստանից արտագաղթողների թիվը հասել է մեծ չափերի. «Մեր նման աղքատ երկրի եւ 55 հազար դրամ նվազագույն աշխատավարձի պայմաններում մարդիկ չեն կարող իրացնել սպառողական շուկայի ապրանքերը: Բացի այդ, արտագաղթի հետեւանքով Հայաստանում քիչ մարդ է մնացել, նրանց միայն մեկ տոկոսը կարող է իրեն թույլ տալ շռայլ գնումների: Իսկ այս պարագայում, այդքան էլ իրատեսական չէ, որ մարդիկ կգնեն թանկարժեք ապրանքներ»,-փաստեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահը:

Անդրադառնալով սպառողական շուկայում վաճառվող սննդամթերքի ընդհանուր որակին Կ. Չիլինգարյանը նկատեց, որ սննդի որակը շարունակում է մտահոգիչ լինել, վերահսկողությունը թույլ է եւ ամեն քայլափոխի կարելի է հանդիպել խախտումներ: Խախտվում են` սկսած սննդի պահպանման պայմաններից մինչեւ արտադրության եւ պիտանելության ժամկետները. «Հայ սպառողը չի կարող ապահով լինել, որ կարող է գնել անվտնագ սնունդ: Խնդիրներ ցավոք սրտի եղել են եւ շարունակում են լինել, քանի որ ընդհանուր շուկան վատ է վերահսկվում: Անձամբ եմ տեսել, թե ինչպես են ժամկետն անց ապրանքը վերապիտակավորում եւ վաճառում»,-ավելացրեց Կարեն Չիլինգարյանը եւ հույս հայտնեց, որ սպառողները կփնտրեն եւ կգտնեն միայն որակյալ սնունդ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163211&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան