«Զգույշ եղեք ամանորյա թունավորումներից, դրանք ավելի վտանգավոր են, քան ադրբեջանական զինված ուժերը»

Արխիվ 12-16

«ԶԳՈՒՅՇ ԵՂԵՔ ԱՄԱՆՈՐՅԱ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՑ, ԴՐԱՆՔ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ, ՔԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ»

 

Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի համեմատաբար ագրեսիվ պահվածքը որոշ բամբասանքների տեղիք է տվել Արցախում, ըստ որի` կառավարությունը` մասնավորապես ԼՂՀ վարչապետն արգելել է ամանորյա տոնակատարությունների կազմակերպումը: Սակայն, տարածված լուրերը հերքել է ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐՅԱՆՆ ու հորդորել պաշտոնական ապատեղեկատվություն չտարածել` հաշվի առնելով հետեւյալ կետերը.

1. Կառավարությունը եւ վարչապետը ոչ մի կերպ չեն անդրադարձել այդ հարցին, եւ, հետեւաբար, ոչ մի արգելք եւ արգելելու մտադրություն չկա:

2. Բոլորն (այդ թվում` պետական կառավարման մարմինների աշխատակիցները) ազատ են եւ իրավունք ունեն իրենց ուզած ձեւով եւ չափով տոնել գալիք տոները` լինի դա հրապարակային հանդիսություն, բանկետ, թե մեկ այլ ձեւաչափ:

3. Խուսափե՛ք չճշգրտված տեղեկատվություն տարածելուց եւ ժողովրդի մեջ անտեղի անհանգստություն առաջացնելուց:

4. Վերջիվերջո, սահմանի դրությունն այդքան լարված չէ եւ գտնվում է հայկական բանակի ամբողջական վերահսկողության տակ: Ավելին` ոչ մի ռիսկ չկա, որ այն կարող է ավելի լարվել եւ վերահսկողությունից դուրս գալ: Մի՛ մոռացեք, որ նույնիսկ պատերազմի տարիներին էին տոնակատարություններ եւ բանկետներ կազմակերպվում…

Եվ որպես հավելում` Ա. Բեգլարյանն ընդգծել. «Մաղթում եմ ողջ հայությանը առողջություն, ընտանեկան ջերմություն եւ խաղաղություն: Զգույշ եղե՛ք ամանորյա թունավորումներից եւ խմիչքի չարաշահումներից, դրանք ավելի վտանգավոր են, քան ադրբեջանական զինված ուժերը: Շնորհավո՛ր Ամանոր եւ Սուրբ ծնունդ»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163206&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան