ԷՄԻՐ ԿՈՒՍՏՈՒՐԻՑԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է, ՈՐ ՁՄԵՌ ՊԱՊԻԿՆ ԻՐԵՆ ՆՎԻՐԻ ԳԵՐԲՆԱԿԱՆ ՈՒԺ

Արխիվ 12-16

ԷՄԻՐ ԿՈՒՍՏՈՒՐԻՑԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է, ՈՐ ՁՄԵՌ ՊԱՊԻԿՆ ԻՐԵՆ ՆՎԻՐԻ ԳԵՐԲՆԱԿԱՆ ՈՒԺ


Սերբ աշխարհահռչակ ռեժիսոր եւ երաժիշտ ԷՄԻՐ ԿՈՒՍՏՈՒՐԻՑԱՆ Հայաստանում է եւ այսօր Երեւանում կկայանա նրա եւ «The No Smoking» ֆոլք-ռոք խմբի համերգը: Սա Է. Կուստուրիցայի երկրորդ այցն է Հայաստան.«Ինձ համար մեծ հաճույք է հայտնվել մի երկրում, որի հետ Սերբիան ունի շատ նմանություններ: Չնայած մեկ տարբերություն կա`հայերը միասնական են եւ աշխարհում ճանաչված են, որպես Ցեղասպանություն տեսած ազգ: Հայերն ունեն նաեւ պետականություն, ինչը հաստատում է նրանց միասնականությունը, այս երկրում ամեն ինչ աներկբա է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ռեժիսորը:

Ռեժիսորը բազմիցս է անդրադարձել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: Իմանալով նրա հայացքների մասին 4 տարի առաջ Թուրքիա կատարած այցի ընթացքում թուրքերի կողմից ենթարկվել է հարձակումների.«Նրանք մտահոգվում էին, որ ես հարց էի բարձրացնում սերբերի Ցեղասպանության մասին: Իսկ ես նրանց հիշեցնում էի, որ չպետք է ինձ դատեն, քանի որ 1915 թվականին հենց նրանք կոտորեցին 1,5 մլն հայերի»: Երբ արդեն Թուրքիայում չէի, նրանք ինչ-որ մեկին շփոթել էին ինձ հետ եւ ծեծել »,-փաստեց Է. Կուստուրիցան եւ տեղեկացրեց, թե այս տարի ինչ նվեր է ակնկալում Ձմեռ պապիկից.«Հաստատ կոկա-կոլա չեմ ուզում: Կցանկանայի ձմեռ պապիկն ինձ բերեր գերբնական մի ուժ, որով կարողանայի աշխարհը հետ պահել այն պատերազմից, որի առաջեւ այժմ կանգնած է»:

Էմիլ կուստուրիցայի եւ եւ «The No Smoking»  ֆոլկ-ռոք խմբի համերգը տեղի է ունենում «Մեցցո Պրոդաքշնի», «Ալմազյան Պրոդաքշնի», Հայոց ցեղասպանության 100-րդ տալիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Նշենք, որ այսօր Կուստուրիցան կայցելի նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐԱՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163178&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան