«ՉԵՄ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ԵՎՍ ԷԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ ԼԻՆԵՆ»

Արխիվ 12-16

«ՉԵՄ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ԵՎՍ ԷԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ ԼԻՆԵՆ»

 

2015 թվականը մոտենում է ավարտին: Թե ինչպես ենք ամփոփում այն, փորձեցինք պարզել ԱԺ Ֆինանսաբյուջետային եւ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՑ: Բայց մեր զրուցակիցն այն մտքին է, որ դեռ վաղ է տարին ամփոփել.

Այո, տարին մոտենում է ավարտին, բայց դեռ չի ավարտվել: Այսինքն՝ չեմ բացառում, որ առաջիկա մի քանի օրերին եւս էական տեղաշարժեր լինեն: Մասնավորապես՝ դա կարող է կապված լինել Ղարաբաղյան ճակատի զարգացումների հետ, որովհետեւ վերջին շրջանում, կարծես թե, միջազգային հանրությունը շատ ավելի որոշակիորեն է անդրադառնում հրադադարի խախտման դեպքերին: Նաեւ ԱՄՆ Կոնգրեսը բավական վճռական տեսակետ հայտնեց, որ շփման գծում պետք է տեղադրվեն համապատասխան տեխնիկական սարքավորումներ, որոնք թույլ կտան միանշանակ պարզել, թե որ կողմն է առաջինը խախտում հրադադարը: Եվ այս տեսակետից, կարծում եմ, առաջիկա օրերը կարող են իրենց որոշակիությունը մտցնել այդ հարցում: Այսինքն՝ Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հետ կապված, կարծում եմ, որ մենք ունենք ակնկալիքներ, որ միջազգային հանրության կողմից խնդրի արդարացի լուծման համար ստեղծվող հնարավորություններն ավելի հստակ կլինեն:
Ինչ վերաբերում է մյուս թեժ կետերին, ապա բավականին բարդ է իրավիճակը Սիրիայում: Թուրքիայում եւս կտրուկ սրվել է իրավիճակը՝ քրդական խնդրի հետ կապված, զոհերի թիվը գնալով ավելանում է: Այսօր (զրուցել ենք երեկ- Ի.Ա.) ՀԱՊԿ-ի վեհաժողովն է, ՀՀ նախագահը գտնվում է Մոսկվայում, եւ ես չեմ բացառում, որ այս երկու հարցերի հետ կապված անդրադարձներ կլինեն նաեւ այնտեղ: Այն առումով, որ դրանք, ըստ էության, ՀԱՊԿ-ի սահմանների հարեւանությամբ տեղի ունեցող զարգացումներ են:
Այս ամենի հետ մեկտեղ՝ նաեւ բավական մտահոգիչ են Ռուսաստանի Դաշնության նկատմամբ շարունակվող սանկցիաները, որը թույլ չեն տալիս, որ Ռուսաստանի տնտեսությունը ողջ թափով աշխատի: Դա էլ իր հերթին թույլ չի տալիս, որպեսզի բարենպաստ պայմաններ ստեղծվեն` մեր կողմից ՌԴ արտահանվող ապրանքների համար: Այսօր խնդիր է նաեւ դոլարի նկատմամբ ռուսական արժույթի` ռուբլու արժեզրկումը, ինչն էլ իր հերթին է բավականին բարդ պայմաններ է ստեղծում` ՀՀ-ից ՌԴ արտահանվող ապրանքների համար: Այս միտումը, կարծես թե, շարունակվում է, որովհետեւ օրեցօր նավթի գինը ավելի ու ավելի է նվազում, եւ դժվար է ասել , թե որը կլինի այն վերջին կետը, որից հետո նավթի գինը կկայունանա կամ կսկսի բարձրանալ:
Սրանք էին այն հիմնական արտաքին խնդիրները, որոնք ազդում են մեր ներքին քաղաքական եւ տնտեսական իրավիճակի վրա: Ինչ վերաբերում է ներքին զարգացումներին, ապա կարծում եմ, որ այս տարվա ամենամեծ իրողությունը Սահմանադրության ընդունումն էր: Հիմա էլ հավուր պատշաճի ընթանում են բոլոր բողոքների վերաբերյալ քննարկումները, ինչը իր հերթին չափազանց կարեւոր է: Նոր սահմանադրությունը կբացի նոր հնարավորություններ, եւ, կարծում եմ, սա ամենակարեւոր քաղաքական արդյունքն է:

«ՀԵՇՏ ՏԱՐԻ ՉԷՐ»
-Ինչպե՞ս ենք ամփոփում անցնող ֆինանսատնտեսական տարին:
- 2015 թվականը իսկապես հեշտ տարի չէր՝ հիմնականում պայմանավորված մեր հիմնական գործընկերոջ` Ռուսաստանի Դաշնության բավականին բարդ տնտեսական իրավիճակով: Դեռ մի քիչ էլ պետք է սպասենք, մինչեւ տարին իսկապես կամփոփվի, բայց ես կարծում եմ, որ չնայած մեզ չի հաջողվել ապահովել պետական բյուջեով նախատեսված աճի ցուցանիշները, բայց տարբերությունը շատ մեծ չի լինի: Սա մեզ համար հնարավորություն է, որ մենք եկող տարվա ընթացքում կանխատեսենք նման իրավիճակներ, եւ հենց տարվա սկզբից իրականացնենք քայլեր, որոնք բխում են մեր շահերից:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163144&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան